Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Ազգային վարորդական իրավունքը խնդրի մասնակի լուծում է. ՌԴ-ում գտնվող հայ վարորդները առաջնային են համարում «սև ցուցակից» դուրս գալը

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը մշակել է օրենսդրական նախագիծ, որը հնարավորություն կտա ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին ազգային վարորդական իրավունքի վկայականով աշխատել Ռուսաստանի Դաշնությունում։ «Առաջարկվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության նպատակով թույլատրել ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին ազգային վարորդական իրավունքի վկայականով վարել տրանսպորտային միջոց»,- նշվում է օրենսդրական նախագծի հիմնավորման մեջ։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այդ նպատակով տրանսպորտային միջոցների վարումը թույլատրվում է միայն ռուսական վարորդական իրավունքի վկայականով։

Ընդ որում, արգելքը չի տարածվում Ղրղզստանի և այն երկրների քաղաքացիների վրա, որոնց օրենսդրությամբ ռուսերենն ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ։ «Առաջարկվող փոփոխություններն ընդլայնում են այն քաղաքացիների շրջանակը, որոնց վրա չի տարածվում այս արգելքը։ Օրենսդրական նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման վրա»,- նշում է ՆԳ նախարարությունը։

Հիշեցնենք, որ այս խնդիրը ծագեց դեռևս 2017-ին։ 2017 թվականի հուլիսի 1-ից օտարերկրացի քաղաքացիները իրավունք ունեին աշխատել որպես վարորդ միայն ռուսական վարորդական իրավունք ունենալու դեպքում՝ ըստ համապատասխան կարգերի: Օտարերկրյա վարորդները ռուսական վարորդական իրավունք ձեռք բերելու համար նախ և առաջ պետք է դիմեին Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչություն: Կատարված փոփոխությունները, սակայն, չէին վերաբերում այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնական ավտոմեքենաներից են օգտվում, այդ թվում են նաև զբոսաշրջիկները: Օրենքում կատարված փոփոխություններն առաջին հերթին տարածվում էին այն քաղաքացիների վրա, որոնք համարվում են հասարակական տրանսպորտի և տաքսիների վարորդներ: Իսկ եթե գործատուն համարձակվեր աշխատանքի վերցնել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացու, ապա պետք է վճարեր պետական տուգանք 50 հազար ռուբլու չափով:

Նման օրենսդրական փոփոխությունների պատճառն էլ 2013 թվականի ողբերգական վթարն էր, երբ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով վթարի ենթարկվեց ու զոհեր եղան։ Առաջացած աղմուկից հետո առաջ բերվեցին օրենսդրական այս փոփոխությունները։ Բայց, քանի որ միանգամից հնարավոր չէր դրանք իրագործել, ՌԴ-ում աշխատող բոլոր այլազգի վարորդներին միայն ՌԴ վարորդական իրավունք ձեռք բերելու պարտադրանքը հետաձգվեց մինչև 2017-ի հունիսի 1-ը, որից հետո օրենքը մտավ ուժի մեջ և առ այսօր, տարբեր պարբերականությամբ, կրկին գլուխ է բարձրացնում, ինչի պատճառով հարյուրավոր հայ վարորդներ պարզապես անգործ էին մնացել: Այս հարցը տարբեր ժամանակներում բարձրացվեց իշխանության ներկայացուցիչների, ընդդիմության կողմից, երկու երկրների համապատասխան գերատեսչությունները քննարկեցին խնդիրը, և ընտրվել է, փաստորեն, ազգային վարորդական իրավունքի տարբերակը։

Ռուսաստանում բնակվող ու գործունեություն ծավալող հայ վարորդները այս լուծումը, սակայն, չեն համարում խնդրի լիարժեք լուծում, քանի որ մինչ այս տարբերակի մշակումն արդեն հայ վարորդների հիմնական մասը հայտնվել է «սև ցուցակում», և այս նոր օրենսդրական կարգավորումն իրենց վրա, այսպես թե այնպես, չի տարածվելու։ «Այս լուծումը լուծումներից ամենափոքրն է, որովհետև ռուսաստանաբնակ հայերիս ամենամեծ խնդիրը սև ցուցակներում հայտնվելն է։ Այսօր Ռուսաստանում օրենք են ընդունել, որ երեք տարվա մեջ երկու և ավելի տուգանք ունենաս, անկախ նրանից՝ մուծել ես այդ տուգանքը, թե ոչ, երեք տարով Ռուսաստան մուտ գործելու արգելք են դնում։ Կապ չունի՝ այդ տուգանքը ճանապարհային երթևեկության տուգանք է, թե փաստաթղթերի հետ կապված և այլն։ Մեր վարորդներն էլ, երեք տարվա մեջ ոնց էլ անեն, հնարավոր չէ 3 հատ տուգանք չունենան։

Մեխանիկորեն վարորդների մի 70 տոկոսը հայտնվել է սև ցուցակում։ Ընդ որում՝ այս կարգավորումը ԵՏՄ անդամ երկրներից միայն ՀՀ քաղաքացիներին է վերաբերում։ Կոնկրետ իմ շրջապատում բազմաթիվ հայեր կան, որ հիմա սև ցուցակում են։ Հիմա մեր՝ վարորդներիս, հիմնական խնդիրը սա է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում բնակվող Հայկը՝ հավելելով, որ նոր օրենքը իրենց՝ սև ցուցակում հայտնվածներին որևէ կերպ չի օգնելու։ Ավելին, Հայկի խոսքերով՝ վերջին 1-2 ամսվա ընթացքում ՌԴ-ում իրավապահները սկսել են հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներին «նեղացնել»՝ պատճառաբանությամբ, որ հայկական պետհամարանիշով մեքենաների վրա տուգանք չի գալիս, իսկ վարորդները, դրանից օգտվելով, խախտումներ են թույլ տալիս։

Հայ վարորդի խոսքերով՝ իրենք մշտապես բարձրաձայնել են այս խնդրի մասին, դիմել են հայ օրենսդիրներին, օրենսդիրների միջոցով խնդիրը բարձրացվել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի մոտ, բայց այս պահի դրությամբ դեռ ոչ մի գործնական քայլ, խնդրի լուծման տարբերակ առաջ չի քաշվել։ «Ոչ մի տարբերակ հիմա չկա էս սև ցուցակից դուրս գալու համար։ Միայն գումարային տարբերակ կա, որ կարող ես մոտավորապես 200 հազար ռուբլի վճարել ու հարցը լուծվի, բայց դա շատ թանկ տարբերակ է ու ոչ բոլորին է հարմար։

Մյուս տարբերակն էլ այն է, որ սպասես 3 տարի անցնի, նոր կարողանաս մուտք գործել Ռուսաստան։ Ես շատ մարդ գիտեմ, որ այդ ցուցակի մեջ են, ես էլ արդեն երկու տարի է՝ սև ցուցակում եմ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Ստացվում է, որ մի կողմից իրենք նոր օրենք են ընդունում, որ իբր հայ վարորդների խնդիրը լուծեն, բայց մյուս կողմից ստացվում է, որ այդ օրենքից օգտվողները շատ քիչ կլինեն, քանի որ նրանց 70 տոկոսը սև ցուցակում է։ Այնպես որ կրկնում եմ, որ կարևորը սև ցուցակների հարցն է այս պահին։ Նույն խնդիրները ունեն ղրղզները, որոնք նույնպես Մաքսային միության անդամ են, և Ղրղզստանի վարչապետն ու ՌԴ նախագահը հանդիպեցին, ու հարց լուծվեց, ու սև ցուցակում գտնվող բոլոր ղրղզների համար ՌԴ մուտքը բացվեց»։

Մենք զրուցեցինք նաև այլ վարորդների հետ, որոնք այս արգելքի պատճառով չեն կարողանում գործունեություն ծավալել ՌԴ-ում, պնդեցին, որ իրենց համար առաջնայինն այս պահին սև ցուցակից դուրս գալն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում