Տարբեր երկրների իշխանությունների և գիտական ընկերությունների ներկայացուցիչները պետք է ձեռնպահ մնան կորոնավիրուսի առնչությամբ միմյանց հակասող արտահայտություններից: Այդ մասին սեպտեմբերի 17-ին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջապահության բնագավառում արտակարգ իրադրության ծրագրի ղեկավար Մայք Ռայանը:
«Կարևոր է, որ մեզ մոտ հետևողական հայտարարություններ լինեն բոլոր մակարդակներով, և դա վերաբերում է ոչ մեկ երկրի կամ կազմակերպության. Հետևողական հայտարարություններ և՛ գիտությունից, և՛ կառավարությունից»,- The Guardian-ը մեջբերում է Ռայանի խոսքը: Նա կոչ է արել կառավարությանը և գիտական կազմակերպություններին ավելի ամբողջական ու հասկանալի տեղեկատվություն տրամադրել, որը մարդկանց թույլ կտա ճիշտ որոշումներ ընդունել: Ռայանը հավելել է, որ չի կարելի այդ գործընթացը «քաղաքական ֆուտբոլի տարատեսակ» դարձնել: