Վթարի ենթարկված 16-ամյա երեք երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, երեքն էլ գիտակից են: Այս մասին հայտնել է «Սուրբ աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:
«Անցել են անհրաժեշտ բոլոր բուժզննությունները։ Ունեն սալջարդ վերքեր։ Նրանցից երկուսը գտնվում են Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ երրորդը՝ նյարդավիրաբուժական բաժանմունքում։ Գտնվում են բժիշկների հսկողության ներքո»,- մանրամասնել է խոսնակը։
Նշենք, որ այսօր, ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ Երևանի 38-ամյա բնակիչը իր վարած Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 աղջիկ երեխայի, որոնք տեղափոխվել են «Սուրբ աստվածամայր» ԲԿ: