Ես կարծում եմ, թե ԲՀԿ բոլոր պատգամավորները, թե «Լուսավոր Հայաստանի» բոլոր պատգամավորները կկիսեն իմ այն մոտեցումը, որ այո, պետք է հաշվի առնել նաև մարդու մտավոր կարողությունները, զարգացվածության կարողությունները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով իր ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նշել էր, որ համաձայն է Գագիկ Ծառուկյանի հետ, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք չունեն բարձրագույն պաշտոններ զբաղեցնել սակայն պետք է ֆիքսել նաև մտավոր և ինտելեկտուալ լուրջ խնդիրներ ունեցողների պարագան:
Հարցին, թե ում է նկատի ունեցել, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Որևէ վիրավորական կամ արտառոց բան ես չեմ ասել: Ես գրառում եմ կատարել և չեմ ցանկանում ավելին մեկնաբանել: Կարծում եմ՝ կան այդպիսի պատգամավորներ, որոնք պետք է իրենց վերագրեն իմ այս գրառումը»: