Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Երևանում կստեղծվի ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր

Պետության աջակցությամբ և Եվրամիության դրամաշնորհային ծրագրով Երևանում կստեղծվի ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր: Նոր համալիրի հիմնումը նախատեսված է դեռևս 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև ստորագրված` «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. Կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» համաձայնագրով։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների նոր համալիր կառուցման նպատակով ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում տարածք է հատկացվել Սիմոնյան կրթական հիմնադրամին։

Զեկուցող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նոր համալիրի շինարարությունը կմեկնարկի 2021 թվականին և կավարտվի երկու տարվա ընթացքում։ Ծրագրի շրջանակում ԹՈՒՄՈ կենտրոնին կից նախատեսվում է կառուցվել մոտ 15000 մ2 մակերես ունեցող շինություն, որը ներառելու է կրթական, հետազոտական և առևտրային ենթակառուցվածքներ, մասնավորապես` STEM հետազոտությունների լաբորատորիաներ։

Սա կլինի Թումո ծրագրի տրամաբանական շարունակությունը և հնարավորություն կտա ԲՈՒՀ-երում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին՝ 18 տարին լրանալուց հետո ձեռք բերել STEM հմտություններ։ Ստեղծվելու է Թումո-լաբս բաղադրիչը, մեծահասակների ծրագրավորողների դպրոցը, որն անկախ տարիքից հնարավորություն կտա բոլորին վերամասնագիտանալ բարձր տեխնոլոգիաների ասպարեզում և աշխատանք գտնել ՏՏ ոլորտում։ Նոր համալիրը միաժամանակ կհանդիսանա Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետ, ստարտափների հանգույց, օֆիսների և կոնֆերանսների կենտրոն և կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ծրագրի իրականացումն համահունչ է բարձրագույն կրթության ոլորտում ԿԳՄՍ նախարարության որդեգրած ռազմավարությանը, որն ենթադրում է միջբուհական համագործակցության ակտիավացում, բուհերում հետազոտական ծրագրերի ավելացում։

Շուրջ 15000մ2 մակերեսով հողատարածքը տրամադրվել է բարերարի՝ «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ի համաձայնությամբ․ ընկերությանը պատկանող անշարժ գույքի մաս հանդիսացող տրվել է բացառապես ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցապատման իրավունքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում