Նախկին թալանչիներին ՍԴ դատավոր ընտրելով ոչինչ էլ չի փոխվի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հարցախույզի ժամանակ նշեց Երևանի բնակիչներից մեկը:
Մեկ այլ երևանցի էլ նշեց. «Ես այս նոր երեքին չեմ ճանաչում, ինձ համար գլխավորն այն է, որ երեք նախորդները վնասազերծվեցին, հեռացվեցին և պետք էր, որ կաթվածահար վիճակում գտնվող ՍԴ-ն գործեր: Մինչև հիմա ՍԴ-ն հնից մնացած գլխավոր որջն էր, որ այս հեղափոխության արդյունքներին խանգարում էր, փչացնում էր:Իսկ հիմա կհետևեմ այդ նոր երեքին: Ես այնտեղ մեկն վստահում եմ, որին անձամբ ճանաչում եմ՝ Վահե Գրիգորյանին»:
Նա անդրադարձավ նաև խորհրդարանական ընդդիմադիր ուժերին՝ նշելով. «Մարուքյանը, Գագիկ Ծառուկյանը, Նաիրա Զոհրաբյանը սպեկուլյացիա են անում: Նրանք որ խոսում են, ես ալիքը փոխում եմ»: