Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը նախ նշեց, որ ինքը սարսափելի ազնիվ է, նաև` իր հանդեպ, և ասաց, որ անցյալ տարի օրենքի նախագիծ էր փորձում շրջանառության մեջ դնել` առաջարկելով, որ ԱԺ պատգամավորները հոգեբանական ստուգում անցնեն, որպեսզի, օրինակ, իրավունք ունենան ընտրելու դատախազին:
«Զարմանալիորեն այդ ժամանակ շատ վատ արձագանքեց ԲՀԿ-ն: Ես որոշեցի առժամանակ հետ կանգնել: Բայց քանի որ այսօր Գագիկ Ծառուկյանն է նման հայտարարություն արել, գուցե նա միանա ինձ և որոշենք` արդյոք ԱԺ 132 պատգամավորները կանցնե՞ն այդ ստուգումը և իրավունք կունենա՞ն ՀՀ քաղաքացիների համար օրենքներ մշակելու»,- նկատեց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում: