Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

«Առարկայական բանակցություններ՝ առանց նախապայմանների»․ Բաքուն և Երևանը ավելի թույլ դիրքերում են, միջնորդներն ավելի կոշտ կխոսեն

«Երկու կողմերն էլ այս պահի դրությամբ լուրջ արգումենտներ չունեն, որովհետև Ալիևը կորցրել է իր ուժով սպառնալու արգումենտը, իսկ հայկական կողմը, քանի որ Հայաստանի քաղաքականության մեջ վերջին տարիների ընթացքում մի քանի փոփոխություն է տեղի ունեցել, իր դիրքերը ամրապնդելու առումով դեռ աշխատանք ունի կատարելու։ Այսպիսով, ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ երկու կողմերն էլ ավելի թույլ դիրքերում են, իսկ միջնորդները ավելի կոշտ կխոսեն։ Բայց այդ փորձը, ինչպես ասացի, մենք արդեն անցել ենք 2008-ից մինչև 2011 թվականը, և դժվար թե ուրիշ ավարտ ունենա այս ամենը»։

Արցախի հիմնահարցի շուրջ վերջին շաբաթներին ակտիվացող հանրային-դիվանագիտական քննարկումների ֆոնին միջնորդական առաքելություն իրականացնող հայտնի միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները հանդիպել են սեպտեմբերի 14-ին Փարիզում և «ինտենսիվ խորհրդակցություն» են ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին։

Համանախագահների կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հուլիսի կեսերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներին հաջորդած նոր զարգացումներին։ Համանախագահները մանրամասն ուսումնասիրել և գնահատել են կողմերի անձնական և հրապարակային հաղորդագրություններն ու մտահոգությունները։ Իսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը համառոտ տեղեկատվություն է տրամադրել համանախագահներին տիրող անվտանգության վիճակի մասին, համանախագահներն էլ ողջունել են մշտադիտարկումները շփման գծում վերսկսելու կոնկրետ նախապատրաստական աշխատանքները:

Ամենաուշագրավը, սակայն, Մինսկի խմբի հաղորդագրության հաջորդ պարբերությունն է, որում նշված է, որ «համանախագահները առանձին-առանձին հեռախոսազրույցներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և հրավիրել են նախարարներին անձամբ և անհատապես հանդիպելու համանախագահների հետ գալիք շաբաթներին՝ հստակեցնելու նրանց համապատասխան դիրքորոշումները՝ առանց նախապայմանների լուրջ, առարկայական («substantive») բանակցությունները վերսկսելու նպատակով»։

Թե ո՞րն է համանախագահների շարժառիթը՝ նախաձեռնելու ղարաբաղյան բանակցային գործընթացի ակտիվացումը և ի՞նչ «լուրջ, առարկայական բանակցությունների» մասին է խոսքը, երբ, ըստ էության, չկան նորմալ պայմաններ, վստահության մթնոլորտ ամենատարրական հարցերը լուծելու համար, և երբ հայտնի չէ հակամարտության հանգուցալուծման այն այն արդիական ծրագիրը կամ նախագիծը, հայտնի չեն այն առաջարկները, որոնց շուրջ պիտի լինեն այդ «առարկայական բանակցությունները»՝ խնդրի լուծմանը հասնելու ակնկալիքով։ Սրա վառ ապացույցն այն է, որ ընդամենը ամիսներ առաջ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանրայնացրեց «փուլային կարգավորում» ենթադրող ինչ-որ մի փաստաթուղթ, որն, իր խոսքերով, հիմա ակտիվորեն քննարկվում է, բայց Հայաստանի արտգործնախարարը շատ արագ հերքեց դա՝ ասելով, որ այդ տարբերակն այսօր «բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»։ Եվ հետևաբար արժե, իհարկե, քննարկել ու հասկանալ՝ հիմա ի՞նչ են առաջարկում համանախագահները և ի՞նչ ակնկալիքներ ունեն կողմերից։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, տնտեսագետ, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը։

– Պարոն Միքայելյան, հետաքրքիր է Ձեր կարծիքը, թե համանախագահների այս լավատեսությունը որտեղի՞ց է գալիս, կամ ո՞րն է շարժառիթը նախաձեռնելու հանդիպում, ավելի ճիշտ՝ ոչ միայն զուտ հանդիպում, այլև բովանդակային բանակցություններ հիմնախնդրի կարգավորման շուրջ։

–  Նախ ասեմ, որ իրենց հետաքրքրությունը հիմնականում պայմանավորված է երկու պատճառով։ Առաջինը այն է, որ մինչև համավարակի սկիզբը բանակցությունները բավականին ակտիվ փուլում էին, և նախատեսվում էր, որ ապրիլին որոշակի լուրջ առաջընթաց կլինի, որը գիտենք, որ չի եղել։ Եվ հիմա իրենք ուզում են շարունակել գործընթացը՝ իբր ոչ մի բան չի եղել։ Այսինքն՝ չեն ուզում կորցնել այն առաջընթացը, որը եղել է վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Սա մեկն է իրենց շարժառիթներից։

Իսկ երկրորդն այն է, որ պարզ երևաց, որ պատերազմի վտանգը ոչ մի տեղ չի կորչել, հակամարտության էսկալացիայի վտանգը կա, իսկ իրենք շահագրգռված չեն, որպեսզի դա տեղի ունենա, և փորձում են վերականգնել բանակցային գործընթացը, որպեսզի այն դրական զարգացում ունենա և խուսափենք էսկալացիաներից, պատերազմից և այդ ամենի անցանկալի հետևանքներից։

Իսկ ինչ վերաբերում է համանախագահների լավատեսությանը՝ իրականում լավատեսության պատճառ չկա, բայց սա իրենց հին գործելաոճն է։ Ես հիշում եմ, թե 2008-ին ինչքան լավատես էր Մեթյու Բրայզան (Մինսկի խմբի այն ժամանակվա համանախագահը ԱՄՆ-ից, – ԱՍ), որը անընդհատ ասում էր, որ «քիչ է մնացել, շուտով կստորագրենք», և այլն, բայց այդպես էլ ոչ մի բան չստորագրվեց։ Այսպիսով նրանք ուզում են դրական ֆոն ստեղծել, որպեսզի գործընթացը զարգանա, բայց դրական ֆոն ստեղծելու համար դեռ շատ բան է հարկավոր։ Առաջին հերթին իրականում հարկավոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը նույն նպատակներն ունենան, որը մենք չունենք այսօր։

– Կամ գոնե մոտ լինեն նրանց պատկերացումները։

– Պատկերացումները պետք է մոտ լինեն, իսկ նպատակները՝ նույնը։ Այսինքն՝ պետք է երկու կողմն էլ ուզենա՝ իսկապես հանգուցալուծվի գործընթացը։ Իսկ այստեղ առանցքային դեր ունի նաև ատելության քարոզի արգելումը։ Ոչ միայն դադարեցումը, այլև արգելումը։ Հիմնականում Ադրբեջանի մասին է խոսքը։ Եվ ընդհանրապես գնալ դեպի խաղաղություն փոխադարձաբար ընդունելի պայմանների հիման վրա, որ կողմերն այլևս իրար նկատմամբ պահանջներ ու դժգոհություններ չեն ունենա, այսինքն՝ լուծումը պետք է լինի այդպիսին։ Եթե դրան գնում ենք, ապա, այո՛, որոշակի վստահություն և այլն հնարավոր է, բայց մենք դա դեռ չենք տեսնում։ Այսպիսով, քանի դեռ դա չկա՝ խանգարելու է դրական տեղաշարժին։

– Մենք, իհարկե, նախ և առաջ խոսում ենք այն մասին, որ պիտի համապատասխան բարենպաստ միջավայր լինի բանակցությունների առաջմղման համար, վստահության մթնոլորտ ձևավորվի կողմերի միջև, որպեսզի հնարավոր լինի քննարկել ավելի լուրջ ու ավելի բարդ հարցեր հակամարգության կարգավորման ողջ փաթեթի մեջ։ Մենք դեռ նախադրյալներից ենք խոսում։ Բայց երբ ասում են՝ «վերսկսենք լուրջ, առարկայական բանակցությունները», չէ՞ որ դրա համար կոնկրետ ծրագիր է պետք, որոշակի նախագիծ, մշակված կամ աշխատանքային փաստաթուղթ։ Բայց մենք հիմա չգիտենք՝ բանակցությունների սեղանին ի՞նչ փաստաթուղթ կա և կա՞ արդյոք, թե՞ ոչ։ Գիտենք, օրինակ, Լավրովի վերջին հայտարարությունը նախորդ տարվա ապրիլին ներկայացված ինչ-որ փաստաթղթի մասին, որի վերաբերյալ Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ 2014-ին և 2016-ին ի հայտ եկած տարբերակը հիմա բանակցային փաստաթուղթ չէ։ Ի՞նչ փաստաթուղթ են առաջարկում՝ լուրջ, առարկայական, այն էլ՝ առանց նախապայմանների բանակցությունների համար։ Ի՞նչ պլան են առաջարկում համանախագահները։

– Ես կարծում եմ, որ այն, ինչ քննարկվում է բանակցությունների սեղանին, այս թե այն կերպ մոտ է Մադրիդյան սկզբունքներին, և այսպիսով, առարկայական տարբերություն չի լինի։ Ինչ էլ քննարկվի՝ մոտավորապես դրա մասին է խոսքը լինելու։ Եվ մեծ հաշվով՝ նման խնդիրները քննարկվում են պատերազմի հենց ավարտից։ Այսպիսով, իմ կարծիքով՝ այս խնդիրները դրված են սեղանին։ Այլ հարց է, թե ինչպե՞ս դրանց մոտենալ։ Ուղղակի ստորագրելով խնդիրը լուծել չի ստացվի։ Հատկապես ատելության խնդիրն, իմ կարծիքով, ամենամեծ խնդիրն է։ Եվ բացի այդ, իհարկե, կան տարածքային խնդիրներ, և դրանց Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են նայում, և նույնիսկ մանր փոփոխությունները շատ մեծ դժվարություններ են առաջացնելու։

Այսպիսով, ես կարծում եմ, որ քննարկումներ կան, սպասելիքներ գուցե միջնորդների կողմից կան, բայց առայժմ խոչընդոտող հանգամանքները ավելի շատ են, քան աջակցող հանգամանքները։

– Ատելության քարոզ ասելով՝ նկատի ունեք հիմնականում Բաքվի՞ քաղաքականությունը, թե՞ գուցե կողքից չեզոք դիտորդներին թվում է, թե Հայաստանում էլ ատելություն կա ադրբեջանցիների նկատմամբ։

– Կա նման կարծիք և այն, իհարկե, ապրելու իրավունք ունի, որ Հայաստանում չկա պատրաստակամություն։ Եվ ես նաև դա նկատի ունեի, որպեսզի լուրջ փոփոխություններ տեղի ունենան, քանի որ Հայաստանում կա ընկալում, որ այսօրվա տարածքային իրավիճակը Հայաստանին ձեռնտու է, մյուս ընկալումն այն է, որ Հայաստանը ռազմական դաշտում Ադրբեջանին չի զիջում, իսկ երրորդը, որը շատ կարևոր է, այն է, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկ չունի։ Այսինքն՝ լավ, ենթադրենք Հայաստանը ինչ-որ գործողություններ պետք է անի։ Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը։ Քանի դեռ չգիտենք դա՝ շատ դժվար է հասկանալ, թե ի՞նչ փոխզիջումների կարող է գնալ Հայաստանը, որովհետև փոխզիջումները ենթադրում են, որ մյուս կողմն էլ պիտի զիջում անի։ Իսկ մյուս կողմի զիջումը, – առարկայական զիջման մասին է խոսքը, – պարզ չէ։

Բացի այդ, իհարկե, Հայաստանում լայն համախմբում կա Ղարաբաղի թեմայի շուրջ, և այսպիսով, չարժե ակնկալել, որ հայկական կողմի դիրքորոշման մեջ կարող է լուրջ փոփոխություն տեղի ունենալ։ Բայց նորից եմ ասում՝ ատելության քարոզը ամենակարևոր խնդիրն է, որովհետև եթե նույնիսկ ամեն ինչ համաձայնեցվի և իրականացվի, բայց ատելությունը մնա, առաջին իսկ օրվանից, երբ մարդիկ սկսեն կողք-կողքի ապրել, սկսելու են բախումներ, կրակել իրար, սպանել իրար, և ցանկացած գործընթաց, ինչքան էլ ճշգտրիտ և լավ արվի, միևնույն է, այդ խնդրի պատճառով կտապալվի։

– Այդ անորոշությանը նպաստում են նաև Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական փոփոխությունները։ Այնտեղ փոխվեց 16 տարվա արտգործնախարարը՝ փորձառու դիվանագետ Էլմար Մամեդյարովը։ Գուցե սա լա՞վ է Հայաստանի համար, քանի որ հիմա գործ ենք ունենալու դիվանագիտական փորձ չունեցող, կրթության նախարարի պաշտոնից արտգործնախարարի պաշտոնին նշանակված Բայրամովի հետ, որը կադրային դիվանագետ չէ։ Թե՞ այս փոփոխությունը չի ազդի Բաքվի դիվանագիտության վրա, քանի որ երկրի արտաքին քաղաքականությունը ղեկավարվելու է այլ կենտրոնից՝ Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի կողմից։ Կան որոշ տեղեկություններ, որ վերջինս բավական ազդեցիկ է դարձել այս ոլորտում։

– Ալիևի վարչակազմի նրբությունների մասին դատողություններ ես չեմ կարող անել, բայց կարող եմ ասել, որ ավելի շատ հակված եմ երկրորդ կարծիքին, որ արտգործնախարարի փոփոխությունը ավելի հավանական է՝ կփաստի նրա մասին, որ Ադրբեջանը դիվանագիտական լուծումը չի դասում որպես ամենահիմնական լուծումը, և դիվանագիտական լուծում, որը հնարավոր են համարել, հիմիկվանից արդեն այդքան էլ կարևոր չէ։ Իսկ 2016 թ․ ապրիլից և 2020 թ․ հուլիսից հետո նաև ռազմական լուծումն է շրջանառվում։ Եվ այսպիսով, իմ կարծիքով՝ Ադրբեջանի քաղաքականությունը կլինի այն ուղղությամբ կառուցված, որ Թուրքիան պետք է ներգրավվի տարածաշրջան և դրական դեր խաղա Ադրբեջանի շահերի օգտին։

– Ի՞նչ կա տողատակում, երբ ասում են՝ «առարկայական բանակցություններ առանց նախապայմանների»։ Նախապայման կարող է ընկալվել, օրինակ, Երևանի այն դիրքորոշումը, որ պետք է, նախ և առաջ, բարենպաստ պայմաններ ստեղծվեն բանակցությունների համար, անվտանգության միջավայրը բարելավվի, շփման գծի միջադեպերը հետաքննող մեխանիզմներ տեղադրվեն և այլն, և այլն։ Եվ երկրորդ կարևոր հարցն այս համատեքստում այն է, թե վերսկսվելու դեպքում այդ առարկայական կամ բովանակային բանակցությունները հիմնարար հարցերի շուրջ ի՞նչ հունով պիտի ընթանան՝ նախորդ 15-20 տարվա ընթացքում մշակված սկզբունքների, առաջարկների, նախագծերի, փաստաթղթերի հիման վրա, թե՞ այսպես ասած՝ մաքուր էջից։ Օրինակ, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հստակ հասկացրեց, որ ինքը սխալ է համարում վերջին 18 տարիներին ընթացքում ձևավորված փաստաթղթերից հրաժարվելը և բանակցությունները մաքուր էջից սկսելը կամ ինչ-որ «Պլան Բ» գործողության մեջ դնելը։ Թեև եթե նայում ենք՝ այդ Մադրիդյան սկզբունքները, որոնց հիման վրա էլ մշակվել են Լավրովի ասած փաստաթղթերը, ինչպես և այդ մշակված տարբերակները ինքնին այնքան էլ ձեռնտու չեն հատկապես հայկական կողմին։ Հետևաբար ի՞նչ ընթացք կստանա այս պրոցեսը։

– Այստեղ ևս մի քիչ կդժվարանամ, որպեսզի այդ արտահայտությունը կարողանամ մեկնաբանել, որովհետև այդ արտահայտությունը՝ «առանց նախապայմանների», բխում է այն բովանդակությունից, որը տիրել է բանակցային սեղանին, որից ես տեղյակ չեմ։ Այսպիսով, մեզ պետք է հասկանալ, թե ինչի՞ մասին են խոսել բանակցությունների սեղանի շուրջ, և այդ ժամանակ ավելի հեշտ կլինի հասկանալ, թե ի՞նչը դուր չի եկել միջնորդներին։ Սա կարող է լինել այն խնդիրը, որի մասին Դուք ասացիք, այսինքն՝ հայկական կողմի պահանջը, որ անվտանգության մեխանիզմներ ստեղծվեն, և այլն։ Բայց դա կարող է լինել նաև այն պահանջը, որը Ադրբեջանն է ներկայացնում, որ պետք է սկզբից ինչ-որ շրջանները հանձնվեն, նոր հետո՝ երկրորդ, երրորդ փուլ, և այլն, և այլն։ Այսինքն՝ այս պարագայում պետք է հասկանալ մանրամասները, թե ինչի մասին են խոսել կողմերը, և այդ պատասխանը Մինսկի խմբի արդեն պարզ կլինի, թե ո՞ւմ է ուղղված։

Հնարավոր է՝ համանախագահների այդ ուղերձը երկու կողմերին էլ հասցեագրված է։ Այսինքն՝ միջնորդները կարծում են, որ կողմերը պետք է, այսպես ասած, իրենց վրա չքաշեն ընդհանուրը և փորձեն ավելի զիջողական լինել։ Երևի թե դա, մեծ հաշվով, երկուսին էլ վերաբերում է։

– Այսպիսով, պարոն Միքայելյան, երևի թե, պիտի կանխատեսենք, որ առաջիկայում կլինի համանախագահների տարածաշրջանային այցը, որին կհաջորդի արտգորնախարարների հանդիպումը։ Համաձա՞յն եք, որ սա է ամենահավանական զարգացումը մոտ ժամանակներում։

– Այո՛, սա կարող է լինել։ Չեմ կարծում, որ սա կվերակենդանացնի գործընթացը այն մակարդակով, որը եղել է մինչև համավարակը, բայց ամեն դեպքում կփորձեն ցույց տալ, որ գործընթացը մեռած չէ, որովհետև նախորդ փորձը՝ հունիսի վերջին, որ օնլայն բանակցություններ էին, հաջող չէր, և Ալիևը, գիտենք, դրանից հետո շատ է ջղայնացել։ Հետո էլ սկսվեցին բախումները սահմանին։ Իսկ այս անգամ փորձում են ուրիշ կերպ մոտենալ խնդրին, բայց երկու կողմերն էլ այս պահի դրությամբ լուրջ արգումենտներ չունեն, որովհետև Ալիևը կորցրել է իր ուժով սպառնալու արգումենտը, իսկ հայկական կողմը, քանի որ Հայաստանի քաղաքականության մեջ վերջին տարիների ընթացքում մի քանի փոփոխություն է տեղի ունեցել, իր դիրքերը ամրապնդելու առումով դեռ աշխատանք ունի կատարելու։ Այսպիսով, ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ երկու կողմերն էլ ավելի թույլ դիրքերում են, իսկ միջնորդները ավելի կոշտ կխոսեն։ Բայց այդ փորձը, ինչպես ասացի, մենք արդեն անցել ենք 2008-ից մինչև 2011 թվականը, և դժվար թե ուրիշ ավարտ ունենա այս ամենը։

– Նկատի ունեք՝ հուլիսյան պատժիչ գործողությունների շնորհիվ հայկական կողմը ինչ-որ տեղ զրկեց Ալիևին ուժի դիրքերից խոսելու, հոխորտալու հնարավորությունից։

– Այո՛։ Կարելի է ասել, որ նույնիսկ Ալիևը ինքն իրեն է զրկել, որովհետև քանի որ մի քանի անգամ փորձում էր այդ դիրքը վերցնել, և չէր ստացվում, դրանով ցույց տվեց, որ եթե Ադրբեջանը նախահարձակ չէ՝ Ադրբեջանը չունի բավարար ուժ, որպեսզի ռազմադաշտում ինչ-որ փոփոխություններ մտցնի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում