Thursday, 28 03 2024
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է մի շարք սպանդանոցների սեփականատերերի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը կազմակերպել է հանդիպում հանրապետությունում գործող մի շարք սպանդանոցների սեփականատերերի հետ` ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։ Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Նարեկ Հայրապետյանն ու Արթուր Շատվորյանը։

Հանդիպման քննարկման օրակարգում էին տարբեր մարզերում սպանդանոցների տեղաբաշխվածությանը, սպանդանոցային մորթի արդյունավետ կազմակերպմանն ու սանիտարահիգիենիկ պայմանների ապահովմանը, ինչպես նաև պատկան մարմինների կողմից սպանդանոցների գործունեության վերահսկմանն առնչվող մի շարք հարցեր։

Տիգրան Գաբրիելյանն իր խոսքում կարևորել է հանրապետությունում նոր սպանդանոցների կառուցումը և դրանց ժամանակակից սարքավորումներով հագեցումը, ինչը թույլ կտա բակային մորթից սահուն անցում կատարել դեպի սպանդանոցային մորթ և դրանով իսկ ապահովել սպառողներին անվտանգ ու որակյալ մսով ու մսամթերքով։ Փոխնախարարը նաև ընդգծել է, որ պետությունը պատրաստ է ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի ոլորտում արտադրող-սպանդանոց-իրացնող հարաբերության կայացմանն ու ամրապնդմանը։

Սպանդանոցների սեփականատերերն, իրենց հերթին, համակարծիք էին, որ անհրաժեշտ է ուժեղացնել պարտադիր սպանդանոցային մորթի վերահսկողությունը։

Նարեկ Հայրապետյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ներկայումս հանրապետությունում գործում է շուրջ 70 սպանդանոց և նշել, որ տեսչական մարմնի մարզային տեսուչները խստորեն վերահսկում են մսի իրացման շուկաները։ Նա հավլել է, որ ՍԱՏՄ ներկայացուցիչները նախատեսում են ստուգայցեր իրականացնել հանրապետության բոլոր մարզերում։

Ամփոփելով մսի իրացման շուրջ քննարկումը՝ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ հիմնական խոչընդոտերից է նաև մսի վաճառքի գործընթացում իրացման կետերի՝ տարբեր հարկային դաշտերում գործելու հանգամանքը, որի շուրջ հավելյալ քննարկումներ կնախաձեռնվեն՝ լրացնելու բացը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում մսի մթերման գործընթացի պատշաճ կազմակերպմանը և մորթի իրականացման ընթացքում բոլոր անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պահանջների պահպանմանը, սպանդանոցային ծագման մսի և մսեղիքի իրացմանը, իրացնողների շրջանակի ընդլայնմանը։

Քննարկվել են նաև սպանդանոցների կառուցման համար սահմանված հատուկ չափորոշիչները և սպանդանոցաշինության ոլորտում կիրառվող պետական աջակցության գործիքակազմը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում