ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը լիահույս է՝ նոր ՍԴ-ն լիարժեքորեն կարող է վերականգնել հանրության վստահությունը։ Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում այդ գործընթացը այն դեպքում, երբ ՍԴ նորընտիր դատավորներից մեկի վճիռներով հանրության որոշ ներկայացուցիչներ ունեզրկվել են, խոսքի ազատության սահմանափակումներ են եղել։ Հովակիմյանի կարծիքով՝ նման գործերով ցանկացած վճիռների դեպքում միշտ էլ մի կողմը տուժում է․ « Ինչ եղել, եղել է, հեղափոխությունը բոլորինս է․ նոր ՍԴ-ն լիարժեքորեն կարող է վերականգնել հանրության վստահությունը»,-նշում է պատգամավորը՝ ընդգծելով․ «ՍԴ-ն խորհրդարանից հետո ամենաքաղաքական որոշումներ կայացնողն է․ դա եղել է միշտ ու կա»։