Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն առաջին հաղթանակն է տոնել Լիգա 1-ում:
Ֆրանսիայի առաջնության առաջին տուրից հետաձգված խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց և նվազագույն հաշվով առավելության հասավ «Մեցի»-i նկատմամբ: Հանդիպման միակ գնդակն ավելացված րոպեին խփեց Յուլիան Դրաքսլերը:
Այս խաղի հետո ՊՍԺն 15-րդն է մրցաշարային աղյուսակում և ունի 3 միավոր: Թոմաս Տուխելի գլխավորած թիմը պարտվել էր նախորդ երկու խաղերում: