Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Հայաստանի երկրորդ հավաքականը շարունակում է խորտակվել․․․

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 2։1 հաշվով զիջեց Լյուքսեմբուրգին։ Կենտրոնանալով ազգային թիմի վրա շատերի ուշադրությունից դուրս էր մնացել մեր գլխավոր հավաքականի ռեզերվը, մեր երկրորդ հավաքականը։ Մեր երիտասարդական թիմը զիջեց մի հավաքականի, որին Գյումրիում տեղի ունեցած առաջին մրցավեճում հաղթել էր 2։0 հաշվով։ Զիջեցինք այն հավաքականին, որը շատերի կարծիքով ենթախմբի ետնապահն է։ 7 խաղում վաստակելով ընդամենը երեք միավոր Հայաստանի երիտասարդական հավաքականը 5-րդ հորիզոնականում է։

Նույնքան միավոր ունի նաև վերջին տեղում գտնվող Լյուքսեմբուրգը, որ սակայն մեկ հանդիպում ավելի քիչ է անցկացրել։ Ի դեպ, 7 խաղում մերոնք խփել են 4 գնդակ և բաց թողել 17 գնդակ։ Հիշեցնենք, որ Հայաստանի հետ միևնույն ենթախմբում են ընդգրկված նաև Իտալիայի, Իռլանդիայի, Շվեդիայի և Իսլանդիայի հավաքականները։ 2019 թվականի փետրվարին Հայաստանի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ էր նշանակվել իսպանացի մասնագետ Անտոնիո Ֆլորեսը, ում առաջ խնդիր էր դրված նոր շունչ հաղորդել մեր հավաքականին։ Հիշեցնենք, որ ընտրական նախորդ շրջափուլում Հայաստանի հավաքականը միևնույն ենթախմբում էր ընդգրկված Ռուսաստանի, Սերբիայի, Ավստրիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Ջիբրալթարի հավաքականների հետ։ Վաստակելով 9 միավոր՝ Հայաստանի հավաքականը ենթախմբում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։ Շատերն այս արդյունքը որակեցին ձախողում։ Իսկ ինչպե՞ս կարելի է գնահատել Ֆլորեսի աշխատանքը։ Ոմանք ոգևորված էին նրանով, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում ընդամենը 0։1 հաշվով զիջեց Իտալիային։ Ոմանք մինչ օրս հիշում են հանդիպման վերջին րոպեներին Վահան Բիչախչյանի կատարած հարվածը, որից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։

Ու կրկին հիշատակվում է այն թեզը, որ եթե Բիչախչյանի հարվածը դիպում լիներ մերոնք չէին պարտվի Եվրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկին։ Ինչպես ընդունված է ասել՝ ֆուտբոլում «եթե»-ներ չկան և թե հավաքականի, և թե մարզչի աշխատանքը գնահատվում է զուտ արդյունքներով։ Լյուսեքմբուրգից կրած վերջին հանդիպումը մերոնք ավարտել են 9 ֆուտբոլիստներով, իսկ երկրորդ գնդակը բաց թողել մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին։ Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ Հայաստանի հավաքականն արժանի չէր պարտության։ Բնավ ոչ։ Այսօր թերևս կարող ենք արձանագրել, որ Հայաստանի երկրորդ հավաքականում ճգնաժամն էլ ավելի է խորացել։ Բնականաբար ճիշտ չի լինի տեղի ունեցածի գլխավոր մեղավոր համարել Ֆլորեսին։ Գոյություն ունի միանգամայն օբյեկտիվ պատճառ, որը բառի բուն իմաստով արգելակում է Հայաստանի երիտասարդական հավաքականի առաջխաղացմանը։ Խոսքը մեր հավաքականի անդամների խաղային պրակտիկայի և փորձի պակասի մասին է։ Հայացք նետենք Լյուքսեմբուրգի հետ խաղում Հայաստանի հավաքականի կազմի վրա։ Հրավիրված ֆուտբոլիստների ցուցակում կան ընդամենը 4 խաղացողներ, որոնք վերջին շրջանում Բարձրագույն խմբում խաղալու հնարավորություն են ստացել։ Խոսքը «Արարատ-Արմենիայի» պաշտպան Արթուր Դանիելյանի, կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի, «Շիրակի» կիսապաշտպան Ռուդիկ Մկրտչյանի և «Ուրարտուի» կիսապաշտպան Կարեն Մելքոնյանի մասին է։ Ստացվում է, որ մեր երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների մոտ 80 տոկոսը նույնիսկ Հայաստանի բարձրագույն լիգայում խաղալու փորձ չունեն։ Տիրող պատկերը Հայաստանի առաջնություններում լեգեոներների սահմանափակման խելամիտ օրենք չունենալու հետևանք է։ Երիտասարդական հավաքականի կորիզը կազմում են Հայաստանի Առաջի լիգան ներկայացնող ֆուտբոլիստներ որոնք նախորդ մրցաշրջանում խաղացել են այսպես կոչված ղումարի անառողջ մթնոլորտում։

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն ըստ էության չունի հնարավորություն պատկերացում կազմելու Առաջին լիգայում ելույթ ունեցող խաղացողների իրական որակների մասին։ «Նավից պարահանդես» սկզբունքով մեր երիտասարդ ֆուտբոլիստները հայտնվում են եվրոպական միանգամայն այլ հարթությունում։ Հարթություն, որտեղ խաղում են մեծ թվով կայացած պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ։Հեռու չգնանք սեպտեմբերի 8-ին հարևան Վրաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ մրցեց Լիխտենշտեյնի ընտրանու հետ և առավելության հասավ 2։0 հաշվով։ Ի դեպ, գրեթե ողջ երկրորդ խաղակեսը վրացիները անցկացրին 10 ֆուտբոլիստներով։ Եվ այսպես, Վրաստանի երտասարդական հավաքականի մեկնարկային կազմում տեղի էին գտել բացառապես այս երկրի բարձրագույն լիգան ներկայացնող ֆուտբոլիստներ։ Նրանց 70 տոկոսն էլ իրենց թիմերի հիմնական կազմի ֆուտբոլիստներ են, իսկ 30 տոկոսն էլ պարբերաբար խաղալու հնարավորություն է ստանում։ Վրաստանն ընդգրկված է ընտրական երկրորդ ենթախմբում Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Սլովակիայի Ադրբեջանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ միասին։ 7 խաղում վաստակելով 9 միավոր վրացիներն այս պահին երրորդ են առջևում թողնելով Շվեյցարիային և Ֆրանսիային։

Փաստորեն, երիտասարդական հավաքականի տեսքով Վրաստանի ազգային հավաքականն ունի կայացած մի ռեզերվ, ինչը սերնդափոխության գլխավոր գրավականն է։ Իսկ մենք, մեր երիտասարդական հավաքականն ու երիտասարդ խաղացողներին անտեսելով՝ նատուրալիզացնում ենք նիգերիացի և կոլումբիացի ֆուտբոլիստներին։ Մեկնաբանությունները թերևս ավելորդ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում