Tuesday, 23 04 2024
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք

Ինչը չի «սպանի», կուժեղացնի ԲՀԿ-ին

Ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողները իրավունք չունեն զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոն, հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեսբուքյան էջում աջակցելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հիշատակել էր ԲՀԿ նախագահի հետ կապված խմբակային բռնաբարության հայտնի պատմությունը:

Ակնառու է, որ «Իմ քայլը»-ԲՀԿ դիմակայությունը սրվում է այսպես ասած ամենաբարձր մակարդակով, ու դա տեղի է ունենում մեծ հանրահավաք իրականացնելու Գագիկ Ծառուկյանի հայտարարության ֆոնին: Ակնառու է նաև, որ իրաիճակը սրացման տանում է քաղաքական մեծամասնությունը: Դա պայմանավորված է սեփական ուժի հանդեպ վստահությամբ և այդպիսով գործընթացները ավելի սրելով հանգուցալուծում մոտեցնելու հաշվարկո՞վ, թե՞ Ծառուկյանի հայտարարած հանրահավաքի և ընդհանրապես ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող այսպես ասած կոնսոլիդացիոն փորձերի հանդեպ տագնապով: Թե՞ հակառակը՝ ԲՀԿ նախագահի գործողություններն են պայմանավորված տագնապով, որ քաղաքական մեծամասնությունը մինչև վերջ կտանի այն իրավական գործընթացը, որ ծավալվել է ԲՀԿ ընտրակաշառքի թեմայով հարուցված քրեական գործերով:

Ի դեպ, օրեր առաջ հարուցվեց ևս մեկը՝ Արարատցեմենտի աշխատակիցներին 2012 թվականին ԲՀԿ օգտին քվեարկություն պարտադրելու առնչությամբ: Միևնույն ժամանակ, «Իմ քայլը»-ԲՀԿ դիմակայության սրումը ըստ էության կարող է դոմինանտ դառնալ քաղաքական դաշտի մնացյալ խաղացողների նկատմամբ և նրանք կամ պետք է «հավաքագրվեն» Նիկոլ Փաշինյանի, կամ Ծառուկյանի դրոշի ներքո: Արդյո՞ք իշխանությունն այդպիսով հարվածելով ԲՀԿ-ին ավելի ուժեղ, ավելի է ուժեղացնում նրա ընդդիմադիր դիրքերը: Այլ կերպ ասած, արդյո՞ք գործ ենք ունենալու՝ «ինչը մեզ չի սպանում, ուժեղացնում է» հայտնի տրամաբանության կամ փիլիսոփայության հետ, որովհետև սրացման ինտենսիվությունը շարունակվելու դեպքում իրավիճակը իսկապես կհասնի մի կետի, երբ՝ քաղաքական իշխանությունը կամ քաղաքականապես կսպանի ԲՀԿ-ին, կամ տեղի կունենա հակառակը՝ ԲՀԿ-ին ավելի կուժեղացնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում