Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

Թույլ չենք տալու, որ իշխանության ներսի ռոմանտիկ հեղափոխականությունը պարտվի դաժան պրագմատիզմին

Մեր զրուցակիցն է «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը

Երեկ Ազգային Ժողովում՝ խոսելով Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության մասին, առանց Ձեր անունը նշելու վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըստ էության պատասխանեց ձեր երեկվա քննադատությանը՝ հայտարարելով, որ հեղափոխության արժեքները փորձում են պաշտպանել մարդիկ, ովքեր հեղափոխության մասին տեղեկացել են 2018 թվականի մայիսի 8–ից մեկ շաբաթ հետո։ Դուք ձեզ դասո՞ւմ եք այդ մարդկանց շարքին և որքանով էր արդարացի Փաշինյանի՝ ձեզ ուղղված հանդիմանանքը։

Նախ ուզում եմ անդրադառնալ մի կարևոր դետալի․ վարչապետին ՍԴ դատավորների երեկվա ընտրության վերաբերյալ հարց ուղղեց ոչ թե որևէ ընդդիմադիր պատգամավոր, այլ իշխող խմբակցության անդամ։ Այսինքն՝ ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը՝ հետևելով երեկվա քննարկումներին, պարզաբանումներ ներկայացնելու անհրաժեշտություն է տեսել։

Բայց գոնե ինձ համար այդ պարզաբանումների կարիքը չկար, քանի որ երեկ՝ ՍԴ դատավորների թեկնածությունների քննարկման ընթացքն ու ընտրությունների արդյունքները տվեցին բոլոր բացատրությունները։ Ինձ համար ողջունելի է, որ Նիկոլ Փաշինյանը թեև քննադատաբար, այդուհանդերձ արձագանքում է երեկ տեղի ունեցածին, դա նշանակում է, որ իշխանությունը համարժեքորեն գնահատել է, որ, այո, հանրության մի մեծ հատված հիասթափվել է երեկվա ընտրությունից։ Բայց ի տարբերություն շատերի, բազմաթիվ հայտնի ու անհայտ շրջանակների, ես այդ հիասթափության առիթով ոչ թե ուրախանում կամ ոգևորվում եմ, այլ ճիշտ հակառակը՝ խոր ցավ եմ ապրում, քանի որ տեղի ունեցածը համապետական նշանակության բացասական զարգացում է, այն անդրադառնալու է ոչ թե այս կամ այն ուժի վարկանիշի կամ ապագայի, այլ երկրի ժողովրդավարական ընթացքի վրա, որի համար վճարելու ենք բոլորս ու վճարելու ենք թանկ։ Ինչպես բազմաթիվ առիթներով ասել եմ, հեղափոխական իշխանության վարկանիշը կարող է նվազել, ինչը մասամբ արդեն տեղի է ունեցել, բայց հեղափոխության վարկանիշն ինքնին հասարակության շրջանում չի կարող նվազել, համենայնդեպս բոլորս պետք է անենք առավելագույնը, որպեսզի նման բան տեղի չունենա։ Իմ այս դիրքորոշումը օրգանապես կապված է ձեր հարցի մյուս մասի, վարչապետի՝ ինձ ուղղված քննադատության կամ հանդիմանանքի հետ։ Այո, ինչպես բազմաթիվ առիթներով ասել եմ, այսօրվա իշխող մեծամասնության շատ ներկայացուցիչների նման, ես ևս չեմ հավատացել հեղափոխության հաջողությանը, չեմ հավատացել, որ ավտորիտար Հայաստանում այդ ճանապարհով հնարավոր էր փոփոխություններ արձանագրել։

Այսինքն՝ ինքս մշտապես լինելով փոփոխությունների ջատագովն ու աջակիցը, տարիներ շարունակ պայքարելով նախկին հակաժողովրդավարական իշխանությունների դեմ, մարտավարության առումով ունեցել եմ թերահավատություն՝ փողոցային պայքարի միջոցով իշխանության փոփոխության հասնելու տեսնակյունից։ Բայց այդքանով հանդերձ, ի տարբերություն նույն այսօրվա իշխանության շատ ներկայացուցիչների, ես համեստ կամ ոչ այնքան համեստ ներդրում եմ ունեցել հեղափոխության գործընթացքում, քանի որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քայլարշավի առաջին իսկ օրվանից իմ ղեկավարած լրատվամիջոցն ուղեկցել է նրանց բոլոր բնակավայրերում՝ Գյումրիից մինչև Երևան՝ ներկայացնելով հարյուրավոր ուղիղ հեռարձակումներ, հարցազրույցներ, ռեպորտաժներ, իմ հիմնադրած լրատվամիջոցի տեսախցիկը հեղափոխության կողքին է եղել ամեն ժամ ու ամենուր, եղել է հրապարակում անգամ այն օրերին, երբ այնտեղ միայն Նիկոլ Փաշինյանն ու նրա մի քանի համախոհներն էին։ Այո, ես անձամբ չեմ մասնակցել հեղափոխությանը, հեղափոխությունն արել են իրենք՝ Փաշինյանն ու իր թիմակիցները, բայց որևէ մեկը, այդ թվում՝ հեղափոխականները որևէ մեկին, այդ թվում՝ ինձ չեն կարող զրկել արդեն իսկ կայացած հեղափոխությունը որպես երկրի զարգացման բացառիկ հնարավարություն գնահատելու ու այդ հնարավորությունը պաշտպանելու իրավունքից։ Ո՛չ հեղափոխությունը, ո՛չ հեղափոխության արժեքներն ու հռչակումները Նիկոլ Փաշինյանի կամ նրա համախոհների սեփականությունը չեն։  Գործընթացն, այո, առաջնորդել է Փաշինյանը, բայց դա իրականություն է դարձել մեր հարյուր հազարավոր քաղաքացիների քաղաքացիական ու քաղաքական կեցվածքի, դիրքորոշման շնորհիվ։

Հետևաբար հեղափոխությունը բոլորինս է՝ ինչպես քայլողներինը, այնպես էլ, այո, սկզբնապես հեղափոխությանը թերահավատորեն վերաբերվողներինը։ Ուստի ես կարող եմ իրականացնել իմ կողմից երկրի զարգացման բացառիկ հնարավորություն գնահատվող հեղափոխության պաշտպանությունը, եթե անգամ այն պետք է պաշտպանել հենց հեղափոխական իշխանությունից։ Եվ ես իմ ամենօրյա աշխատանքով անում եմ առավելագույնը, որպեսզի որևէ պարագայում հասարակության շրջանում կասկած չառաջանա հեղափոխության արդարացիության ու արդյունավետության վերաբերյալ, որպեսզի հեղափոխության վարկանիշը չնվազի այնպես, ինչպես նվազում է հեղափոխական իշխանության վարկանիշը։ Նիկոլ Փաշինյանը հարցնում է, թե հանրության ո՞ր շերտերին են ներկայացնում հեղափոխության արժեքների պաշտպանները։ Պատասխանեմ՝ այն շերտերին, ովքեր հավատացել են հեղափոխությանը նաև այն պատճառով, որ հեղափոխական հարթակներից հնչել են արդարության վերականգնման ու արդարության հաստատման խոստումներ։ Խոստումներ, որոնց իրականացման ճանապարհին մեծ քար դրվեց ՍԴ դատավորների երեկվա ընտրությամբ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ թեև ընտրվել է ոչ իդեալական Սահմանադրական դատարան, սակայն սահմանադրական ճգնաժամը կարելի է լուծված համարել։ Համամի՞տ եք արդյոք այդ գնահատականի հետ, սահմանադրական ճգնաժամը հաղթահարվա՞ծ է։

Խորապես համոզված եմ, որ այսպիսի կազմով ՍԴ ընտրելով սահմանադրական ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլ առաջիկայում նորանոր դրսևորումներ է ստանալու։ Ինքս եղել եմ սահմանադրական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված գործընթացի նախանձախնդիր մասնակիցներից մեկը։ Բայց այդ գործընթացին մասնակցելով՝ ես պատկերացրել եմ, որ մենք նոր Սահմանադրական դատարանում ունենալու ենք բացառիկ դատավորներ, անկաշառ, անաչառ իրենց գործին նվիրված գործիչներ։ Եվ ես երեկ՝ քննադատելով առաջադրված թեկնածուներին ներկայացնում էի հանրության այն շերտին, ում պատկերացումները նույնական են իմ այդ պատկերացումների հետ։ Այդ շերտը այս ընտրության հետ չհաշտվող մարդիկ են, հազարավոր քաղաքացիներ, որոնք հեղափոխությունից վստահաբար չէին ակնկալում, օրինակ Երվանդ Խունկդարյանի պաշտոնի բարձրացում։ Իր խոսքում վարչապետն ակնարկում էր ինչ-որ մարդկանց,  խմբերի մասին, որոնք իբրև այս քննադատությամբ ցանկանում են ինչ–որ շրջանակների համար ընդունելի թեկնածուների դարձնել Սահմանադրական դատարանի դատավորներ։ Այն դեպքում, երբ երեկվա քվեարկությունը շատ շատերի մոտ թողեց տպավորություն, որ իրականում «Իմ քայլն» արեց ամեն ինչ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ ասոցացվող, նրանց հետ տարբեր կապերով փոխկապակցված մարդիկ հայտնվեն Սահմանադրական դատարանում։

Իշխանությունները հայտարարում են, որ իրականացնում են դատաիրավական բարեփոխումներ, ավելին, օրինակ վեթինգին, ըստ իշխանության, խոչնդոտում են Սահմանադրության որոշակի դրույթներ։ Հատկապես ի՞նչը ձեզ չի գոհացնում դատաիրավական ոլորտում այսօր իրականացվող բարեփոխումների ընթացքում։

Դատաիրավական համակարգում կոսմետիկ փոփոխություններով հնարավոր չէ էական փոփոխություներ իրականացնել, իսկ այն ինչ արվում է այսօր, սոսկ մակերեսային քայլեր են։ Անհրաժեշտ են իրապես խորքային, արմատական ու համակարգային բարեփոխումներ, այդ թվում՝ վեթինգ, անցումային արդարադատություն, բարեվարքության կենսունակ կանոնների ներդրում և այլն։ Իշխանության այդ արդարացումները, իբրև Սահմանադրությունը խոչընդոտում է այդ փոփոխություններին, իրականում իրավական պեդանտության արտահայտություններ են, սեփական անգործությունն արդարացնելու անհաջող փորձեր։ Վստահեցնում եմ՝ գործող Սահմանադրության ու կառուցակարգերի շրջանակներում հնարավոր է իրականացնել բոլոր այդ արմատական բարեփոխումները։ Եվ իմ ու իմ ներկայացրած քաղաքական ուժի՝ «Հանուն Հանրապետության» նախաձեռնության կարևորագույն անելիքը լինելու է դատաիրավական ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությունը քաղաքական օրակարգի կարևորագույն հարց դարձնելն ու այդ բարեփոխումներն իշխանություններին պարտադրելու գործողությունները։

Որովհետև եթե իշխանությանը հաճելի են դատարկ հրաժարականների պահանջները, որոնցով այսօրվա խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունն արհեստականորեն լցնում է քաղաքական օրակարգը, մենք չենք տրվելու այդ իմիտացիային և առաջ ենք մղելու մեր՝ իրական բարեփոխումներին ուղղված օրակարգը։ Եվ եթե իշխանությունը ներսից, իշխանական աշխատասենյակներից չի տեսնում ու չի գիտակցում դատաիրավական համակարգի խնդիրներն ու խայտառակ վիճակը, մենք դա տեսնում ենք դրսից՝ համակարգիից դուրս լինելով, տեսնում ենք և պայքարելու ենք դատաիրավական համակարգը  վիրահատական միջոցներով առողջացնելու համար։ Հակառակ դեպքում այդ համակարգի հիմքում դրված ականները պայթելու են ռևանշի ու հակահեղափոխության հաղթանակի տեսքով։ Իսկ նրանում, որ դատաիրավական համակարգը վերածվել է ռևանշի շահերի սպասարկման որջի, մենք համոզվում ենք գրեթե ամեն օր։ Հատկապես հունիս ամսվանից սկսած դատաիրավական համակարգում տեղի ունեցան բազմաթիվ մտահոգիչ զարգացումներ, որոնց օրգանական ու տրամաբանական շարունակությունն էր երեկ Մարտի 1–ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի մասնակի դադարեցման որոշումը։ Ընդ որում, ճակատագրի հեգնանքով դա տեղի ունեցավ հենց այն օրը, երբ իշխող մեծամանսությունը խորհրդարանում ընտրում էր քոչարյանասարգսյանական համակարգի համար նախընտրելի թեկնածուներին։ Իսկ եթե այս ամենին էլ գումարենք Մարտի 1–ի գործով զոհերի իրավահաջորդների որոշումը՝ այլևս չմասնակցելու Քոչարյանի շահերը սպասարկող դատական ֆարսին, պատկերն ավելի ամբողջական կդառնա։

Սրանք շատ նշանային, խորհրդանշական ու մտահոգիչ իրողություններ են, որոնք համարժեքորեն չեն գիտակցվում իշխանության կողմից։ Բայց եթե իշխանության ներկայացուցիչներին թվում է, թե մենք չենք խոսելու այս ամենի մասին, չենք ներկայացնելու այս համակարգային արատներն ու սպառնալիքները, նրանք չարաչար սխալվում են․ մենք մեր ամենօրյա, անդադար աշխատանքով անընդհատ հիշեցնելու ենք այս խայտառակ իրողությունների մասին, այդ հիշումներով նյարդայնացնելու ենք իշխանությանը ու թույլ չենք տալու, որ իշխանության ներսի ռոմանտիկ հեղափոխականությունը պարտվի դաժան պրագմատիզմին։ Պատմությունն ու նախախնամությունը այնքան շռայլ չեն, որ երկրոդ անգամ Հայաստանին արժանացնեն այն եզակի հնարավորությանը, որը մենք ստացել ենք հեղափոխության արդյունքում։ Այնպես որ անթույլատրելի է այդ հնարավորությունը մսխելուն ուղղված ցանկացած քայլ ու գործողություն։ Գոնե ես պայքարելու եմ բոլոր այդ քայլերի դեմ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում