Սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46376 դեպք, որոնցից 42069-ն` առողջացած, 923-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 247839 թեստավորում: Այլ պատճառով մահվան դեպքերը 283-ն են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման կենտրոնից։
Այսպիսով՝ սեպտեմբերի 17-ի, ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 295 նոր դեպք, 3 մարդ մահացել է։