Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելու հարցով քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Նախարարը պետք է ներկա լիներ. հարցապնդումն ավարտվում է քվեարկությամբ»:
«Ես կարծում եմ, որ նախարարի ներկայության իմաստը չկա հարցի ցանկացած լուծման դեպքում. ես եմ ասել նրան, որ իր ներկայության կարիքը չկա »,- ի պատասխան ասաց ԱԺ նախագահը:
Մանրամասն՝ տեսանյութում: