Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին չորեքշաբթի, սեպտեմբերի 16-ին, հայտարարել է, որ հրավիրել է բելառուսական ընդդիմության առաջնորդին այցելել Եվրախորհրդարան:
Այս մասին նա հայտարարել է Twitter- ում:
«Այսօր ես խոսեցի Սվետլանա Տիխանովսկայայի հետ Բելառուսում տիրող իրավիճակի մասին, որը խոր մտահոգություն է առաջացնում: Նա ընդունեց իմ հրավերը՝ այցելել Եվրախորհրդարան», – գրել է նա:
Ավելի վաղ Տիխանովսկայան նախազգուշացրել էր Պուտինին Լուկաշենկոյի մասին: Նա հավաստիացրել է, որ անօրինական ընտրված նախագահ Լուկաշենկոյի հետ կնքված բոլոր պայմանագրերը կվերանայվեն նոր կառավարության կողմից: