Գերմանիայից Հայաստան է ժամանել «իԳործ» ծրագրի հերթական մասնակիցը: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
Հայաստան ժամանած Աննա Կարաբերկյանն աշխատանքի կանցնի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում:
Փոխնախարար Արման Խոջոյանն անձմաբ է ընդունելերիտասարդ մասնագետին և ներկայացրել նախարարության աշխատանքը, ծրագրերն ու առաջնահերթությունները: Աննան Էկոնոմիկայի նախարարության միակ «իԳործ»-ցին չէ. անցյալ շաբաթ ևս մեկ մասնակից միացավ նախարարության թիմին:
«Շուտով կժամանեն նաև մյուս սփյուռքահայ մասնագետները»,-տեղեկացնում է հանձնակատարի գրասենյակը
https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/posts/1275988766086786