Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Ադրբեջանի գլխավոր հեղինակության ժառանգության շուրջ վիճաբանած գողերին հաշտեցրել են

Ադրբեջանի գլխավոր օրենքով գողի՝ Նադիր Սալիֆովի (քրեական շրջանակներում հայտնի է որպես Գուլի) կողմնակիցները, հաշտվել են վերջերս տեղի ունեցած պառակտումից հետո, որի պատճառը շեֆի սպանությունն էր Թուրքիայում: Այս մասին հաղորդում է Prime Crime լրատվական գործակալությունը:

Գուլիի մտերիմ 36-ամյա Մահարե Գվարամիային (Մացի) և Դեդ Հասանի գողական ընտանիքի «մինգրելյան» ճյուղի ավագ, 63-ամյա օրենքով գող Մերաբ Մզարելուային (Դույակե) հաշտեցրել է Նամիկ Սալիֆովը (Բակինսկի)՝ զոհված Նադիր Սալիֆովի եղբայրը:

Գուլիի կողմնակիցների միջև պառակտման մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 14-ին: Գտնվելով Գուլիի կողքին և մոտ լինելով իշխանությանը՝ Մացին չի ցանկացել այն կիսել Դույակեի հետ: Վերջինս, հակառակորդին վարկաբեկելու համար սկսել է նրա դեմ տրամադրել օրենքով գող Կախա Մաքալաթիային՝ օգտագործելով հնարովի պատրվակ:

Տեղեկանալով այդ մասին, Մացին Դույակեին կանչել է հանդիպման, որի ժամանակ նրան ստախոս է անվանել և հարվածել, իսկ հետո այլ հեղինակությունների ներկայությամբ հրապարակայնորեն հայտարարել, որ Դույակեն այլևս գող չէ:

Այս տարվա օգոստոսի 19-ին Գուլիին գնդակահարել են թուրքական ռեստորաններից մեկում: Մարդասպանը Խագան Զեյնալովն էր, որը քրեական շրջանակներում հայտնի էր որպես Խան Բակինսկի. նա համարվում էր Գուլիի վստահելի անձանցից մեկը: Սկզբում մարդասպանը Թուրքիայի անվտանգության աշխատակիցներին ասել էր, որ Գուլիին գնդակահարել է անձնական թշնամանքից ելնելով, բայց հետո խոստովանել էր, որ իրեն վարձել են մի քանի միլիոն դոլարով: Սակայն այդ գումարը մարդասպանին չեն վճարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում