Thursday, 25 04 2024
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Գազաբալոնների ոչ ճիշտ տեղադրման ու շահագործման հետևանքով դժբախտ դեպքեր են գրանցվում․ ոլորտը վերահսկման կարիք ունի

Մոտ մեկուկես կամ երկու տարուց Հայաստանում կգործի գազաբալոնային սարքավորումների տեղադրման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների լիցենզավորման գործընթացը։ Այլ կերպ ասած՝ բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցները պետք է պարբերաբար ստուգման ենթարկվեն։ Նման օրենքի նախագիծ է ներկայացրել կառավարությունը, որը քննարկվել է Ազգային ժողովում։

Ըստ այդմ՝ առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և/կամ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին։

Առաջարկվում է նաև ՀՀ կառավարությանը օրենքով տալ լիազորություն՝ սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և/կամ գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և նշված գործունեություններն իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաների և ինժեներատեխնիկական անձնակամի որակավորմանը ներկայացվող պահանջները, բացառել լիցքավորման կայաններում շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը։

Նախագծով սահմանվում են նաև վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը նախ նշեց՝ ոլորտը, միանշանակ, կարգավորման կարիք ունի, ու այս նախագիծը բխում է ժամանակի հրամայականից։ «2000-ականներից սկսած, մեքենաների վրա սկսեցին տեղադրվել գազաբալոնային համակարգեր։ Մեքենաները շահագործվում էին սեղմված կամ բնական հեղուկացված գազով։ Թեկուզ եթե մեքենաները տեխնիկական զննություն էին անցնում, գազաբալոնային համակարգերի հետ որևէ գործընթաց նախատեսված չէր օրենքով։ Գազաբալոնային համակարգի տեխզննություն չկար։ Դրա հետևանքով անախորժ դեպքեր էին տեղի ունենում, դժբախտ պատահարներ։ Գազաբալոնների ոչ ճիշտ շահագործման, կահավորման կամ ընթացքում առաջ եկած խնդիրների չլուծման հետևանքով տեղի էին ունենում դժբախտ դեպքեր։ Այս նախագիծը այդ ամեն ինչի արդյունքն է»,- ասաց մեր զրուցակիցը։

Ղահրամանյանի խոսքերով՝ այս նախագիծը եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալիորեն վերահսկելի կդարձնի ոլորտը, որովհետև սա մեքենայի տեխզննման նման մի գործընթաց է, որը գազաբալոնային համակարգով շահագործվող մեքենաների վարորդների համար պարտադիր է լինելու։

«Այս պահին դեռևս հստակ չէ, թե ինչ հաճախականությամբ է տեղի ունենալու ստուգումը, կարծես ամեն տարի պարտադիր չէ, առաջարկվում է երեք տարին մեկ։ Սա ընդհանուր առմամբ վերահսկելի կդարձնի գազաբալոնային համակարգի ոլորտը ու գուցե կկանխի դժբախտ պատահարները։ Եթե ոչ 100 տոկոսով, գոնե զգալի մասով կկանխի։ Այս նախագիծը ժամանակի մարտահրավերներից ելնելով է ներկայացվել»,- ընդգծեց Սերգեյ Ղահրամանյանը։

Նրա կարծիքով՝ վարորդների համար սա կարող է մինչև 10-12 հազար դրամ ֆինանսական լրացուցիչ բեռ լիներ, իսկ տնտեսվարողների համար եկամտի հավելյալ աղբյուր։ «Տնտեսվարողների համար սա նորմալ է, եկամտի հավելյալ աղբյուր է։ Իսկ վարորդների տեսանկյունից ասեմ, որ շատ վարորդներ կան, որոնք ինքնակամ գազաբալոնային համակարգերի ստուգում են անցկացնում, որն արժե 7-12 հազար դրամ։ Այսինքն՝ դա մատչելի է ու չեմ կարծում՝ որևէ լուրջ խնդիր կարող է առաջացնել։ Կոռուպցիոն ռիսկեր ևս, չնայած ոչինչ բացառել չենք կարող։ Այստեղ միակ խնդիրը, որ կարող է լինել, ժամանակի խնդիրն է։ Կարծում եմ՝ մեկ կամ երկու տարվա մեջ կես ժամ կարելի է տրամադրել այդ գործընթացին ու հետագայում խուսափել վատ հետևանքներից։ Այս նախագծից հետո, կարծես, հարկավոր են լինելու կառավարության մի քանի այլ որոշումներ ևս»,- շեշտեց ՀԿ համահիմնադիրը։

Սերգեյ Ղահրամանյանը նշեց, որ ավտոմոբիլային տրանսպորտում գազաբալոնային համակարգի տեղադրման վերաբերյալ օրենքում ևս փոփոխություններ են կատարվում, և սահմանվում են գազաբալոնների տեղադրման որոշակի կանոններ և պահանջներ։

«Օրինակ՝ ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը արգելվում է։ Այստեղ խնդիր կա։ Գազաբալոնները միկրոավտոբուսների ուղեսրահներում են տեղադրվում։ Ես չգիտեմ՝ այս կետը վերաբերելո՞ւ է միկրոավտոբուսներին, թե՞ ոչ։ «Գազել տեսակի միկրոավտոբուսների 90 տոկոսում գազաբալոնները տեղադրված են հենց ուղեսրահներում, ուղևորների նստատեղերի տակ։ Նաև արգելվելու է ավտոբուսի տանիքին՝ արևի ուղիղ ճառագայթների տակ տեղադրելը։ Գուցե պատյանով թույլատրելի լինի, ինչպես նաև պետք է հասանելի լինեն գազաբալոնների փականները դրանց հերմետիկությունը ստուգելու համար։ Այսպիսի որոշակի պայմաններ են դրվում։

Այս գործընթացը էլեկտրոնային շտեմարաններում է պահվելու, որպեսզի տեխզննման գործընթացը լինի թափանցիկ»,- այս համատեքստում ասաց Սերգեյ Ղահրամանյանը։

Գործընթացի վերահսկող մարմինը, Ղահրամանյանի կարծիքով, լինելու է քաղաքաշինական տեսչական մարմինը, իսկ երթևեկության մեջ խախտումների հայտնաբերումը կրկին դրվելու է ճանապարհային ոստիկանության վրա։ «Կարծում եմ՝ իրենք վերահսկողություն կիրականացնեն այն կայանների նկատմամբ, որտեղ տեղադրվում են գազաբալոնային համակարգերը։ Իսկ երթևեկության մեջ ճանապարհային ոստիկանությունը կամ պարեկային ծառայությունը կիրականացնի հսկողություն»,- մանրամասնեց Սերգեյ Ղահրամանյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում