Ազգային ժողովն ընտրեց Սահմանադրական դատարանի երեք դատավորների` Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին։ Ընտրությունն արժանացել է քաղհասարակության, արտախորհրդարանական ուժերի, իշխանության աջակցողների բացարձակ բացասական արձագանքին՝ հայտնի պատճառներով: Տպավորություն է, որ իրենց ընտրությունից գոհ է միայն իշխող խմբակցությունը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Տիգրան Եգորյանի հետ:
«Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը քայլում է մթում՝ առանց լույսերի: Այսօր իրեն ժողովրդավար հռչակած քաղաքական ուժի ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցության 84 պատգամավոր կողմ է, որ ավտոկրատիկ լեգալիզմի և ֆորմալիզմի դրսևորումների ամենաբացասական եղանակով, կոնկրետ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված, ճնշվեն ժողովրդավարության սկզզբունքները և խոսքի ազատությունը ՀՀ-ում»,- ընդգծեց Տիգրան Եգորյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: