Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-կառավարություն հարուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը հետաքրքրվեց, թե ինչ խոչընդոտներ են հարուցվում խաղողի մթերման հետ կապված. «Ովքեր են խոչընդոտողները»:
Նրա խոսքով` ներմուծվող սպիրտը շրջանառությունից դուրս է թողնում գյուղացու արտադրանքը:
Պատգամավորը շեշտեց, որ այսօրվա գինը ինքնարժեքից ցածր է. «Ես խաղողագործի ընտանիքից եմ և գիտեմ, թե դա ինչ տքնաջան աշխատանք է»:
Մանրամասն՝ տեսանյութում: