Պառլամենտարիզմի մեջ գոյություն ունի ֆրակցիոն գաղափարախոսություն, որը կայանում է նրանում, որ ֆրակցիան որոշ հարցերի շուրջ որոշում է կայացնում և եթե մեծամասնությունը կողմ է քվեարկում, ապա ֆրակցիան պարտավոր է հետևել այդ որոշմանը: Այս մասին «Առջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղադասարյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին «Իմ քայլը» գրեթե միաձայն կողմ քվեարկեց ՍԴ դատավորի երեք թեկնածուներին:
«Մեր մոտեցումն այն էր, որ նախօրոք քննարկել բոլոր թեկնածությունները: Քննարկման ժամանակ ներկայացվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարծիքը: Քննարկման պատասխանատուները, որոնք ուսումնասիրել էին այդ կարծիքը, ասացին, որ դա կրում է խորհրդատվական բնույթ և չի կարող վճռորոշ լինել կայացվող որոշման վրա»,-ասաց նա: