Saturday, 20 04 2024
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ

Հայաստանին հիշեցնում են Եվրոպայի մասին

Հայաստանում Եվրամիության նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկին գիրք է հրատարակել հայկական հեղափոխության մասին, որում վերլուծում է նախահեղափոխական Հայաստանը, ինչպես նաև դիտարկում հետհեղափոխական Հայաստանի մարտահրավերներն ու խնդիրները: Այդ համատեքստում նա դնում է հասարակությանը ոգեշնչող նպատակի կարևորության հարցը, բերելով Արևելյան Եվրոպայի երկրների օրինակը: Սվիտալսկու խոսքերով՝ չափազանց կարևոր է հեղափոխության կապիտալիզացիայի համար, որ լինի հասարակությանը ոգևորող և շարժող, առաջ տանող ընդհանուր նպատակ: Հեղափոխության կապիտալիզացիայի հարցում այդպիսի նպատակի էական անհրաժեշտության մասին մենք խոսել ենք բազմիցս: Սվիտալսկու պարագայում այստեղ կարևոր է իհարկե այն, որ խնդիրը արձանագրվում է նաև կողքից հայացքով: Սակայն էական նրբերանգ կարող է պարունակել նաև ավելի խորքային մոտիվը, որը ԵՄ նախկին դեսպանին մղում է Հայաստանի հետհեղափոխական իրականության մեջ այդ հարցը շոշափելուն: Ընդ որում՝ Սվիտալսկու արևելաեվրոպական օրինակը հետաքրքիր է: Նա նշում է, որ Արևելյան Եվրոպայի երկրները, նախ, որպես ոգեշնչող նպատակ, ունեին ՆԱՏՕ ու ԵՄ անդամակցումը, իսկ հետո՝ Արևմտյան Եվրոպայի զարգացած և բարեկեցիկ պետությունների կենսամակարդակին հասնելը:

Արդյո՞ք Հայաստանում ԵՄ նախկին դեսպանի անդրադարձն ու օրինակները ակնարկ չեն այն մասին, որ Հայաստանում հետհեղափոխական օրակարգում գրեթե լուսանցք է մղվել եվրաինտեգրացիայի խնդիրը: Որքան էլ չհնչի տարօրինակ, եվրոպական քաղաքականությանն առնչվող օրակարգը Հայաստանում մինչև հեղափոխությունը եղել է առավել ընդգրկուն, առավել հնչեղ, առավել ինտենսիվ, քան հեղափոխությունից հետո: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ մեր հանրային նպատակի կարգավիճակ ստանա ՆԱՏՕ կամ ԵՄ անդամության հարցը: Այսօր այդ մասին խոսելը իրատեսական և, թերևս, նպատակահարմար չէ՝ մի շարք պատճառներով: Բայց եվրաինտեգրացիայի, Հայաստանի եվրոպական քաղաքականության բովանդակությունը միայն դա չէ, հետևաբար՝ նպատակների հարցում կարող են դիտարկվել ամենատարբեր հարցեր և ուղենիշներ, որոնք Հայաստանը ոչ թե կբերեն Եվրոպա, թե Եվրասիա դիլեմայի դաշտ, այլ կօգնեն առավել արդիականացնել հետհեղափոխական Հայաստանում հանրային արժեհամակարգի և ռեֆորմացիայի դիսկուրսը: Առավել տարօրինակ է այն, որ քաղաքական ուժեր, որոնք մինչև հեղափոխությունը իրենց հռչակել կամ դիրքավորել էին իբրև եվրոպական քաղաքականության մոդելի հետևորդներ, այսօր ավելի շատ խոսում կամ գործում են եվրասիական մոդելների շուրջ, իսկ եվրոպական քաղաքականությանն ամենամոտ առնվազն կարգավիճակում գտնվում է ուժ, որը մինչև հեղափոխությունը, թվում է՝ ամենահեռուն էր Եվրոպայից՝ ՀՀԿ-ն, որը ԵԺԿ անդամ է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում