Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Դատարկ կոչեր

Դեռևս հունիսի 17-ին ԵԽԽՎ ամբիոնից ելույթ ունենալիս Սերժ Սարգսյանը Եվրոպային հորդորում էր ուղղակիորեն սկսել աշխատել Լեռնային Ղարաբաղի հանրապետության հետ, թեկուզ և նրա չճանաչված լինելու պայմաններում: Երեկ էլ, Երևանում, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանը կրկնել է Եվրոպային ուղղված իր այդ կոչը:

Սա իսկապես կարևոր հանգամանք է և Հայաստանն իսկապես հանդես է գալիս ճիշտ կոչով: Եվրոպան վաղուց պետք է ուղղակի աշխատեր Ղարաբաղի հետ: Դրա ճանապարհները կան և հնարավոր էր աշխատել այնպես, որ Ադրբեջանի հետ իրավա-քաղաքական խնդիրներ չառաջանային: Ի վերջո, դրանից կշահեն բոլորը, կշահի տարածաշրջանը, քանի որ Ղարաբաղի հետ Եվրոպայի հարաբերությունից տարածաշրջանային ինտեգրացիայի և արդիականացման խնդիրը միմիայն կարող է շահել: Այլապես բուն խնդրի կարգավորմանը որ սպասեն, դա կարող է երբեք տեղի չունենալ այնպես, ինչպես ներկայումս են բոլորը պատկերացում՝ կարգավորում ասելով:

Սակայն, Եվրոպային ուղղված այդ ճիշտ կոչերով հանդերձ, Հայաստանի իշխանությունը թերևս պետք է պատասխանի մի հարցի՝ իսկ ո՞ր Ղարաբաղի հետ են կոչ անում աշխատել Եվրոպային: Արդյոք այն Ղարաբաղի, որտեղ հետապնդումների է ենթարկվում Արցախի եվրոպական շարժման ղեկավար և հիմնադիր, քաղաքացիական ակտիվիստ Հայկ Խանումյա՞նը: Ընդ որում, ինչպես տարածել էր իր վերջին հայտարարության մեջ Խանումյանը, նրա հանդեպ հետապնդումն ու ճնշումը արդեն հատել են Հայաստանի սահմանը և ներառել են Հայաստանի ոստիկանապետին: Հայկ Խանումյանին հետապնդում են այն պատճառով, որ նա փորձում է Արցախում քաղաքացիական արժեքներ տարածել, բացել արցախցի երիտասարդների մտածողության սահմանները, նրանց հաղորդակից դարձնել եվրոպական արժեքների հետ: Գուցե մի փոքր վերամբարձ հնչեց, սակայն ըստ էության այդպիսին է պատկերը, ու այդ պատկերի պատճառով էլ նրան հալածում են, քանի որ չի տեղավորվում Ղարաբաղը ներկած հասարակական-քաղաքական գորշում:

Ահա այդ պայմաններում առնվազն տարակուսելի է դառնում Սերժ Սարգսյանի՝ Եվրոպային ուղղված կոչը: Նախ՝ Ղարաբաղն ինքը, իր հասարակական-քաղաքական միջավայրով, իր քաղաքացիական արժեհամակարգով պետք է պատրաստակամություն հայտնի լինել Եվրոպայի գործընկեր, աշխատել եվրոպական ուղղությամբ, բաց հաղորդակցություն հաստատել եվրաարժեքների հետ, որպեսզի նոր հետո՝ Հայաստանի իշխանության համանման կոչերն՝ ուղղված Եվրոպային, տեղավորվեն տրամաբանության մեջ և լինեն բնական ու ազդեցիկ:

Հակառակ պարագայում, ստացվում է, որ Հայաստանը մի կողմից՝ կոչ է անում Եվրոպային ուղղակի աշխատանք սկսել Ղարաբաղի հետ, իսկ մյուս կողմից՝ ինքն իր ոստիկանապետի մակարդակով ներգրավվում է Արցախի Եվրոպական շարժման ղեկավարի դեմ սկսած արշավին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում