Լուրեր
Ազգային շահերով չառաջնորդվելու թեզը կարող եք ներառել ձեր կուսակցության ծրագրում. Փաշինյանը՝ Սիմոնյանին
  • 17:57
  • 2020-09-16
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-կառավարություն հարուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը անդրադարձավ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը և ասաց. «Իի թիվս Անգոլայի, Կամերունի, Կոնգոյի, Նիգերիայի, Հայաստանը ձեռնպահ քվեարկեց Բելառուսում մարդու իրավունքների ուսումնասիրության վերաբերյալ հարցի քննարկմանը: Ինչո՞ւ նման քվեարկություն կատարվեց»:

Ի պատասխան վարչապետն ասաց. «Ձեզ համար երկրների որոշակի սորտավորում կա՞: ՀՀ-ն այդպես քվեարկեց, որովհետև ԵԱՏՄ անդամ է և չունի մի ուղղության ու մի կողմի շահեր: Հայաստանը առաջնորդվում է իր ազգային շահերով: Ազգային շահերով չառաջնորդվելու թեզը կարող եք ներառել ձեր կուսակցության ծրագրային դրույթներում: Այն ուժերը, որոնք մեզ մեղադրում են ինչ-որ բան ներմուծելու կամ արտահանելու մեջ, քաղաքական ներմուծելի և արտահանելի ապրանքներ են»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

  • Դիտումներ՝ *