Բելառուսի նախագահական ընտրությունների մասնակից Սվետլանա Տիխանովսկայան պատասխանել է այն հարցին, թե ինչ կցանկանար ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նրանք խոսեին «տեսախցիկից հեռու՝ դեմ առ դեմ»:
Ըստ Տիխանովսկայայի՝ ինքը խորհուրդ կտար Ռուսաստանի ղեկավարին սատարել «Բելառուսի ժողովրդին», այլ ոչ թե գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ինչպես նաև Պուտինին կասեր, որ բելառուս ժողովուրդը այլևս չի լինի այն, ինչ եղել է «մինչև նոր ժամանակները»:
Lb.ua-ին տված հարցազրույցում Տիխանովսկայան ենթադրել է, որ ինքը և Պուտինը զրուցելու թեմա կգտնեն: