Լուրեր
Հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են. Դավիթ Տոնոյանը՝ Տաթև Հայրապետյանին
  • 16:49
  • 2020-09-16
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-կառավարություն հարուպատասխանի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Տաթև Հայրապետյանը խնդրեց ՊՆ ղեկավարին խնդրեց ասել, թե կա՞ արդյոք սահմանին լարվածություն. «Այսօր հաղորդվեց, որ զինծառայող է զոհվել»:

Դավիթ Տոնոյանը խնդրեց հոտնկայս հարգել զոհված զինծառայողի հիշատակը: «Առկա չէ ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որևէ մեխանիզմ: Հուլիսյան դեպքերից հետո հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են, սակայն գործողությունները համարժեք են: Ավելի բան ասել չեմ կարող»,- պատասխանեց պաշտպանության նախարարը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *