Ըստ Space News կայքի՝ Եվրոպական տիեզերական գործակալությունը 129,4 միլիոն եվրո կհատկացնի HERA տիեզերանավի ստեղծման համար, որը նախատեսված է Երկիրը աստերոիդներից պաշտպանելու համար: Նշվում է, որ նախագիծը կյանքի կկոչվի արդյունաբերական կոնսորցիումի հետ համատեղ, որը ղեկավարում է գերմանական OHB արբանյակային ընկերությունը:
HERA-ի թռիչքը, որը NASA-ի DART առաքելության մի մասն է, նախատեսվում է 2024-ի հոկտեմբերին: