Մեղրի քաղաքի միակ մանակապարտեզը աշխատում է բնական հունով ու երեկ` նոյեմբերի 24-ին գրանցված արտակարգը պատահարը չի ազդել երեխաների բացակայության վրա: Նշենք, որ երեկ մանկապարտեզի առաջին հարկում օձ է հայտնաբերվել: Աշխատակիցները ստիպված են եղել առաջին հարկից երեխաներին տեղափոխել երկրորդ հարկ: Սողունին վնասազերծել չի հաջողվել, այն մտել է հատակի տակ ու կորել: 160 սան ունեցող մանկապարտեզը հիմնանորոգման կարիք ունի: Միայն հատակի փոխման համար 15 մլն դրամ է պետք: «Անհարթ հատակի ու բետոնի արանքներում սողուններն ու կրծողները բնավորվել են»,-ասում են աշխատակիցները։ Համայնքային բյուջեն, ըստ քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանի, չի կարող այդքան գումար տրամադրել: Մեղրեցիները արդեն սովորել են օձերին: Նրանց խոսքով, օձերն այս եղանակին մարդուն չեն վնասում: