Լուրեր
Մի տաս հազար հոգի հավաքվենք, երկիրն էլ կարանք շուռ տանք․ առևտրականները քայլերթով շարժվեցին դեպի ԱԺ

Հագուստ ներկրողները 13:30 քայլերթով կշարժվեն դեպի Ազգային ժողով։

Նշենք, որ նրանք բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց։ Նրանք բողոքում են մաքսազերծման նոր կարգից, որի պատճառով մաքսազերծումը մի քանի անգամ թանկացել է։ Առևտրականները պահանջում էին հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը նշել էր, որ եթե անգամ հանդիպի առևտրականների հետ, այս պահին որևէ նոր բան նրանց չի կարող ասել։ Այժմ ակցիա իրականացնողները շարժվում են դեպի ԱԺ։

  • Դիտումներ՝ *