Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Խորհրդարան չկա, երբ և ինչպես կձևավորվի նորը

Չմասնակցելով Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության գործընթացին, խորհրդարանի ընդդիմություն ներկայացող երկու ուժերը՝ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն, գործնականում արձանագրեցին խորհրդարանից դուրս լինելու հանգամանքը: Ֆորմալ առումով, խորհրդարանական ընդդիմությունն անշուշտ ունի որևէ հարցի բոյկոտի իրավունք, եթե այդ բոյկոտի քաղաքական արժեքը բավականին հստակ է ու տեսանելի, շոշափելի:

Ակնառու է, որ ՍԴ դատավորների ընտրության պարագայում բոյկոտի առումով չկա այդպիսի արժեք կամ գին, որը հնարավոր է շոշափել: ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարող էին օգտագործել գործընթացը դատաիրավական ռեֆորմի վերաբերյալ իրենց պատկերացումները հանրությանը ներկայացնելու համար, կարող էին մերկացնել քաղաքական իշխանության ռեֆորմը իր անարդյունավետությամբ, փոխարենը ներկայացնել իրենցը՝ «գեղեցիկ հագուկապով»: Քաղաքական ուժը թերևս պետք է անի դա, այլապես ո՞րն է այդ ուժի անելիքը քաղաքականությունում և առավել ևս խորհրդարանում: Երկու ուժերը սակայն իրենց վարքագծով ցույց տվեցին, որ այդ իմաստով Հայաստանը չունի խորհրդարան: Կա հեղափոխական մեծամասնություն, որն ունի բավարար մանդատ անհրաժեշտ որոշումներ կայացնելու համար, և գործնականում չկա խորհրդարանական այլախոհություն, ադ բառի ոչ թե քաղաքական ըմբոստության կամ պայքարի, այլ քաղաքական մրցակցության իմաստով: Այդ տեսանկյունից, Հայաստանում չկա քաղաքական ինստիտուտ խորհրդարան, որը ծառայում է իր գործառույթին:

Իսկ դա արդեն համակարգային խնդիր է, հաշվի առնելով մասնավորապես և հատկապես այն, որ Հայաստանը խորհրդարանական կառավարմամբ պետություն է:

Ըստ այդմ, Հայաստանին անհրաժեշտ է լուծել խորհրդարանի խնդիրը: Ինչ մեթոդով, ինչ ժամկետում, ինչ տրամաբանությամբ, սա առաջին հայացքից պարզ հարց է՝ արտահերթ ընտրություն, ինչպես բոլոր երկրներում, բայց մյուս կողմից անկասկած է, որ Հայաստանում արտահերթ ընտրությունը չի լուծելու հարցը, որովհետև չկա քաղաքական գունապնակի հստակ դասավորություն և տեղի են ունենում ներքաղաքական աշխույժ շարժեր հենց այդ ուղղությամբ: Այստեղ կարող է լինել մի հարց՝ իսկ արդյո՞ք արտահերթ ընտրությունը չի կարող լինել գործիք, որը կօգնի լուծել միանգամից երկու հարց՝ մի կողմից խթանել և արագացնել քաղաքական հստակեցումներ և դասավորություններ, մյուս կողմից այդ ամենն արտացոլելով խորհրդարանում այն բերել ֆունկցիոնալ նպատակային ռեժիմի:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում