Իսպանիայի իշխանությունները սեպտեմբերի 15-ին օրենք են ընդունել, որն արգելում է «ֆրանկիզմի» արդարացումն ու փառաբանումը: Այժմ երկրում կարգելվեն Ֆրանկոյի դարաշրջանի ներկայացուցիչների անունները կրող բոլոր կազմակերպությունները, հաղորդում է DW-ն:
«Ժողովրդավարական հիշողության օրենքն» արգելում է «1936-1975 թվականների ֆրանկիստական բռնապետությունը և դրա ղեկավարներին արդարացնելու կամ գովաբանելու ցանկացած փորձ»:
Նոր օրենքը թույլ կտա փակել 1976թ.-ից գործող Ֆրանցիսկո Ֆրանկոյի անվան ազգային հիմնադրամը: Արգելվում է նաև բռնապետության կողմնակիցների հրապարակային ելույթներն ու այդ դարաշրջանի խորհրդանշանների ցուցադրումը:
Ըստ լրատվամիջոցների, նոր օրենքի որոշ դրույթներ հասարակության շրջանում երկիմաստ արձագանք են առաջացրել, դրանք վիճարկվելու են երկրի Սահմանադրական դատարանում: