Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Երկրպագուի վերադարձը․ Որքան մարդ ներկա կգտնվի Հայաստան-Վրաստան հանդիպմանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք է ստացել սույն թվականի սեպտեմբերի 18-ից սկսած՝ թույլատրել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի և Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից յուրաքանչյուր ակումբից 75 հանդիսատեսի մասնակցություն հանդիպումներին: Փաստորեն, Հայաստանի առաջնության հանդիպումներին մարզադաշտից դիտելու հնարավորություն է ստացել ընդհանուր առմամբ 15 մարդ։ Դաշտի տեր ակումբի պատասխանատվությամբ՝ բոլոր երկրպագուները պետք է տեղակայվեն մարզադաշտում՝ պահպանելով սահմանված սոցիալական հեռավորությունը և հանդիպման ամբողջ ընթացքում կրեն դիմակներ։

Նմանատիպ որոշում է կայացրել նաև Գերմանիայի կառավարությունը։ Մասնավորապես թույլատրվել է Բունդեսլիգայի տարբեր դիվիզիոնի ակումբերին խաղերին մասնակցելու հնարավորություն տալ երկրպագուներին, սակայն նրանց թիվը չպետք է գերազանցի մարզադաշտի 20 տոկոսը: Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին: Մեկնարկային տուրի խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 18-21-ը: Իսկ սեպտեմբերի 11-14-ըկկայանան Գերմանիայիգավաթի խաղարկության առաջին խաղերը: Այսօր կարող ենք փաստել, որ համավարակի հետևանքով առաջաձած ճգնաժամից հետո ֆուտբոլը սկսում է վերակենդանանալ։ Մասնավորապես թեկուզ քիչ թվով երկրպագուները այնուամենայնիվ չունչ կհաղորդեն հանդիպումներին։ Նշենք, որ վերջին ամիսներին ֆուտբոլային մրցավեճերի մոտ 90 տոկոսն անց էր կացվում առանց հանդիսականների։ Խոսը վերաբերվում է հատկապես եվրագավաթների խաղարկություններին։ Համավարակի պայմաններում ֆուտբոլային մեծ մրցաշարերի վերադարձը, ինչ խոսք, մեծ իրադարձություն էր մարզասերների համար, բայց… Ընդունենք, որ դիտելով Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ ՊՍԺ-«Բավարիա» հանդիպումը՝ առանձնապես ոգևորություն չապրեցինք։

Ֆուտբոլը գրավիչ չէր մի պարզ պատճառով. տրիբունաները դատարկ էին։ Տևական դադարից հետո ֆուտբոլը կյանք է վերադարձել առանց էներգետիկայի, որն ըստ էության մարզաձևի զարկերակն է։ Էներգետիկայի բացակայությունն իր ազդեցությունն է թողնում նաև ֆուտբոլիստների վրա, որոնք մշտապես խաղացել են երկրպագուների աջակցության ներքո։ Նույնիսկ մրցակցի հարկի տակ խաղալիս մրցակից թիմի երկրպագուների ճնշումը ակամայից մոտիվացնող ազդեցություն էր թողնում։ Հնարավոր է՝ շատերը չհամաձայնեն, բայց Չեմպիոնների լիգայի խաղարկության որակը զգալի անկում է ապրել։ Մասնավորապես, կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումներում չկար այն ֆուտբոլային տեմպն ու դինամիկան, որը բնորոշ է այդ մրցաշարին։ Մի քանի ամիս ֆուտբոլն ըստ էության գոյություն չուներ, իսկ հիմա ականատեսն ենք լինում միանգամայն ուրիշ ֆուտբոլի։ Հիմա կարծես սառույց կոտրվում է։ Հիշեցնենք, որ ազգային հավաքականների մակարդակով հանդիպումներին երկրպագուների ներկա լինելու վերաբերյալ այս պահին դեռևս հստակություն չկա։ Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, որ չափազանց վաղ է ազգային հավաքականների մասնակցությամբ սեպտեմբերին կայանալիք հանդիպումների ընթացքում երկրպագուների ներկայությունը թույլատրելու համար: Ըստ ՈւԵՖԱ-ի անհրաժեշտ է անցկացնել թեստային հանդիպումներ՝ երկրպագուների ներկայության ազդեցությունը առողջապահական հետագա զարգացումների վրա որոշելու համար: Առաջարկվել էր, որպես նախադեպային հանդիպում, դիտարկել Եվրոպայի Սուպերգավաթի՝ սեպտեմբերի 24-ին կայանալիք հանդիպումը:

Սեպտեմբերին ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող Ազգերի լիգայի բոլոր հանդիպումները կայացան առանց հանդիսականների։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին Սկոպյեում 2։1 հաշվով Հյուսիսային Մակեդոնիային զիջելուց հետո, երեք օր անց Երևանում 2։0 հաշվով առավելության էր հասել Էստոնիայի նկատմամբ։ Հոկտեմբերի 11-ին «Հանրապետական» մարզադաշտում պետք է կայանա երկար սպասված Հայաստան-Վրաստան հանդիպումը։ Կկարողանա՞նք արդյոք հայ-վրացական դերբիին հետևել մարզադաշտից՝ այս պահին դժվար է ասել։ Սեպտեմբերի 11-ից մեր երկրում արտակարգ դրության փոխարեն սահմանվել է կարանտին։ Այս պահին դժվար է պատկերացնել, որ չորս շաբաթ անց կթույլատրվի 15 հազար երկրպագուների ներկայությունը «Հանրապետական» մարզադաշտում։ Կարևոր է նաև ՈւԵՖԱ-ի որոշումը։ Չի բացառվում, որ եվրոպական ֆուտբոլային կառույցը որոշում կայացնի հոկտեմբերին կայանալիք Ազգերի լիգայի խաղարկության հանդիպումներն առանց երկրպագուների անցկացնելու մասին։ Երկրպագուների թույլատրելու պարագայում հավանական է, որ հայ-վրացական դերբիին հետևելու հնարավորություն ստանան փոքր քանակության երկրպագուներ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնելու Ալբանիայի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում