Թբիլիսիում մեկնարկել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի (UNWTO) թվով 112-րդ նիստը: Սա առաջին միջազգային ֆորումն է, որն անցկացվում է Վրաստանում կորոնավիրուսի համավարակի պայմաններում:
Մասնակիցներին տեսակապի միջոցով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը: Նիստը բացել են UNWTO-ի գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին և Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Գախարիայի խոսքով, Վրաստանը կարողացել է «կանաչ երկրի» կարգավիճակ ձեռք բերել, և այսօր ամենաապահով երկրներից մեկն է միջազգային ասպարեզում: «Սա մեզ հնարավորություն է տալիս հետճգնաժամային շրջանում տնտեսական զարգացման նոր փուլ սկսել»,- նշել է վարչապետը:
Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հաղորդել է, որ ֆորումի բոլոր պատվիրակները նախքան երկիր ժամանելը կորոնավիրուսի ախտորոշման թեստ են հանձնել: