Հունաստանի իշխանությունները, Թուրքիայի հետ տարածքային վեճերի ֆոնին, Երուսաղեմի հետ բանակցություններ են վարում ռազմա-օդային ուժերի արդիականացման ու վերազինման շուրջ:
Ինչպես հաղորդում է «Կալկալիստը», Աթենքը բանակցություններ է վարում իսրայելական «Elbit Maarahot» կոնցեռնի հետ՝ Apache ուղղաթիռների արդիականացման և դրանք Spike NLOS հրթիռներով սպառազինման հարցի շուրջ:
Նաև Հունաստանը խնդրում է «Ավիացիոն արդյունաբերություն» (TAA, IAI) կոնցեռնին՝ արդիականացնել F-16 և Mirage-2000 ինքնաթիռները․ խոսքը գնում է նոր ավիացիայի և հրթիռային զենքի մասին: