Վենեսուելայի զինվորականները թմրանյութեր տեղափոխող ամերիկյան ինքնաթիռ են խփել: Այդ մասին հայտնել է Բոլիվարյան հանրապետության ներքին գործերի նախարար Նեստոր Ռևերոլը:
Չեզոքացվել է թմրանյութեր տեղափոխող ինքնաթիռ՝ ամերիկյան գրանցված համարով, որն անօրինականորեն անցել է երկրի օդային տարածությունը Սուլիայի շրջանում»,-ասել Է նա:
Ռևերոլը նաև Twitter-ում հրապարակել է խփված օդանավի լուսանկարները: Վենեսուելայի զինվորականները հաճախ են խփում չճանաչված ինքնաթիռներ, որոնք օգտագործում է թմրամաֆիան: Վերջին այդպիսի դեպքը, երբ նույնպես ամերիկյան կողային համարով ինքնաթիռ է «չեզոքացվել», տեղի է ունեցել այս տարվա հուլիսին: 2013 թվականին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն թույլատրել է թմրամաֆիայի ցանկացած ինքնաթիռ խփել երկրի օդային տարածությունում: Օրինագծի նախաձեռնողը եղել է Մադուրոյի նախորդը՝ Ուգո Չավեսը: