Լուրեր
Դպրոցներում դիմակներ դնելու առումով լուրջ բողոքներ չենք ստացել․ Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մինչ այսօր դպրոցներում աշակերտների դիմակ դնելու վերաբերյալ բողոքներ չի ստացել:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը

«Դիմակների առումով մենք նախկինում հետևում էինք պարետատան, այժմ էլ Առողջապահության նախարարության կողմից սահմանված ցուցումներին: Դիմակներ դնելու առումով լուրջ բողոքներ չենք ստացել և այդ առումով դպրոցներում լարվածություն չենք տեսնում, ինչպես նաև ուսուցիչներից դիտարկումներ չենք ստացել»,- նշեց Հարությունյանը:

  • Դիտումներ՝ *