Նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ եթե Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խաղաղ լքի իր պաշտոնը, նա անձնական անվտանգության երաշխիքներ կստանա: Քաղաքական գործիչն այս մասին ասել է LB.ua պարբերականին տված հարցազրույցում:
«Իհարկե, եթե նա խաղաղ հեռանա, մարդկայնորեն, ապա այդպիսի հնարավորություն կա: Կարելի է նույնիսկ ասել՝ վստահություն», – ասել է Տիխանովսկայան:
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ այս հարցում հաշվի կառնվեն մարդկանց կարծիքները:
Հարցին, թե արդյոք Լուկաշենկոն անվտանգության երաշխիքներ կստանա՞, ընդդիմադիրը պատասխանել է. «Այո: Նույնիսկ՝ ավելին»։