Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Ռուսաստանին համոզելու Գագիկ Ծառուկյանի երկրորդ փորձը

ԲՀԿ-ին կհաջողվի՞ կազմակերպել բազմամարդ հանրահավաք, թե՞ ոչ: Այդ հարցը, ուղիղ թե անուղղակի, հնչում է հաճախ՝ այն բանից հետո, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ նախաձեռնելու է հանրահավաք կրթական բնագավառի ազգային բնույթի համար: Մի կողմ թողնենք այն ասոցիացիաները, որ դրանից հետո անցկացրին համացանցային օգտատերերը ԲՀԿ նախագահ Ծառուկյանի և կրթության միջև: Դիտարկենք խնդրի զուտ քաղաքական գործառութային բաղադրիչը: ԲՀԿ նախագահը մեծ հանրահավաքի և դրա թեմայի հարցում փորձում է լուծել հիմնական երկու հարց: Մի կողմից, որպես ընդդիմադիր հավակնությամբ ուժ, այսպես ասած հետ չմնալ գործընթացից և հիշեցնել իր մասին, մյուս կողմից հետ չմնալ, այսպես ասած, տրենդից՝ «կրթական-ազգային» փաթեթից, որ դրվել է շրջանառության մեջ տարբեր խմբերի չբարձրաձայնված «կոնսենսուսով»: Թե ինչու է շրջանառության մեջ դրվել հենց դա, առավել քան պարզ է: Մյուս հնարավոր «հավակնորդը» Արցախի հարցն էր, սակայն այստեղ իշխանությունը «հիասթափեցրել» է և չի տվել առիթներ, որոնք իրենց հերթին թույլ կտային գեներացնել «հող հանձնելու» թեման: Ավելին, այստեղ իրավիճակ է, երբ որոշ խմբեր, իհարկե, հնարավորինս անուղղակի, սակայն անգամ փորձում են այժմ էլ իշխանությանը մեղադրել «չափից դուրս կոշտ» քաղաքականության համար: «Կրթություն-ազգային» թեմատիկան այդ առումով երկրորդ և, թերևս, ավելի հուսալի ու երկարաժամկետ գործածության օրակարգային հարցն է, քանի որ միշտ հնարավոր է խաղալ դրանում «ազգային արժեքների» հանդեպ զգայական տիրույթում, որովհետև անկասկած է, որ որևէ ողջախոհ իշխանություն գնալու է կրթական ռեֆորմի, և այդ ռեֆորմի հիմքում չի կարող լինել այլ բան, քան տեխնոլոգիական անընդհատ հեղափոխություն ապրող աշխարհի պայմաններում արդիականացման խնդիրը: Ու, թեև դա չի լուծվում ազգայինի հաշվին, բայց ինքնին արդիականության գոյության կամ անգամ փորձի հանգամանքը միշտ հնարավոր է «հռչակել» ազգայինի թշնամի:

Այդպիսով ստացվում է քաղաքական «օրակարգի» բավականին շահեկան լուծույթ՝ այն իմաստով, որ հակառակ պարագայում հարկ կլինի զբաղվել լուրջ քաղաքականությամբ, օրակարգ բերել լուրջ հարցեր, որոնք ենթադրում են նաև լուրջ պատասխանատվություն: Բայց, քանի որ պատասխանատվությունը մշտապես եղել է հայաստանյան քաղաքական դասի «աքիլլեսյան գարշապարը», ավելի նախընտրելի է դառնում ձեռնածությունը փաթեթավորել քաղաքականությամբ և զբաղվել դրանով: Այդպիսով, ԲՀԿ նախագահը իր հերթին խուսափում է այլ օրակարգից կամ, այլ կերպ ասած՝ օրակարգի համար պատասխանատվությունից, մտնելով փաթեթի համար պատասխանատվության դաշտ: Այսինքն՝ նա ցույց է տալու, որ քաղաքական դաշտում ունի փաթեթավորման լավագույն ներուժը: Կասկած չկա, որ հենց ԲՀԿ նախագահը կկարողանա կազմակերպել առավելագույն բազմամարդ հանրահավաք այն ուժերի շրջանում, որոնք հավակնում են լինել ընդդիմություն: Գագիկ Ծառուկյանն այդպիսով փորձում է իրացնել իր, այսպես ասած, հարաբերական կամ համեմատական առավելությունը մնացյալ «ընդդիմադիր մրցակիցների» նկատմամբ: Հետո արդեն կգա մյուս փուլը, թե ով կգնահատի Ծառուկյանի այդ առավելությունը, կամ՝ խոշոր գործարար Ծառուկյանն ինչպես կկարողանա իրացնել այս դեպքում իր «քաղաքական պրոդուկտը», այսինքն՝ որտեղ կգտնի նա հիմնական սպառումը՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությա՞ն մոտ, Հայաստանի նախկին համակարգն առաջնորդելու ոչ պակաս հավակնություն և վճռականություն ունեցող Ռոբերտ Քոչարյանի՞ մոտ, թե՞ ավելի վեր՝ Ռուսաստանում:

Ամիսներ առաջ Ծառուկյանի հայտարարությունը հուշում է, որ նպատակային առումով նա, իհարկե, հայացքն ուղղում է առավելագույնս վեր: Դրա համար նա հայտարարեց, որ պայքարելու է Հայաստանում «հակառուսական ալիքի» դեմ՝ որպես քաղաքական դաշտի երկրորդ մեծ ուժ: Սակայն Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ռուսական տիրույթից ուշադրությունը խոսում է այն մասին, որ Ծառուկյանի այդ հայտը չի ունեցել անհրաժեշտ կամ ցանկալի ընկալումը, և Մոսկվայում համարում են, որ Հայաստանում երկրորդ ուժը, համենայնդեպս ռուսական քաղաքականության տրամաբանության շրջանակում՝ Ռոբերտ Քոչարյանն է: Հանրահավաքը ԲՀԿ նախագահի համար Ռուսաստանին համոզելու երկրորդ փորձն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում