Հայաստանի Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորներից երկուսի երդման արարողությունը տեղի կունենա վաղը` ժամը 10:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Այս մասին սեպտեմբերի 16-ին խորհրդարանի նիստին ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Ըստ նրա` երրորդ դատավորի երդման արարողության օրը եւ ժամը հայտնի կդառնան ավելի ուշ: