Ֆրանսիացի գիտնականները քթի սփրեյ են մշակում, որը կարգելափակի կորոնավիրուսը։ Այս մասին հաղորդել է Սորբոնի կենսամոլեկուլային լաբորատորիայի պրոֆեսոր Ֆիլիպ Կարոյանը:
«Ես և իմ թիմը աշխատում ենք բուժման վրա, որը կկանխի վիրուսը: Այս միջոցը հիմնված է վիրուսի կենսաբանական թիրախի վրա », – ասել է Կարոյանը:
Գիտնականը հավելել է, որ անհրաժեշտ ֆինանսավորման դեպքում դեղամիջոցը կարող է հայտնվել վեց ամսվա ընթացքում: Այժմ թիմը 5 միլիարդ եվրոյի չափով ներդրում է փնտրում:
«Այսօր մեր նպատակն է մշակել սփրեյի տեսքով դեղամիջոցը, որը կարող է օգտագործվել կորոնավիրուսը կանխելու համար», – նշել է մասնագետը:
Կարոյանը նշել է, որ ուսումնասիրություններն ապացուցել են, որ դեղը թունավոր չէ: