Thursday, 25 04 2024
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Ինչու էր Նիկոլայ Բաղդասարյանը 20 տարի առաջ հրաժարվել Սամվել Բաբայանի պաշտպանությունից. ուշագրավ զարգացումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը չի հիշում, թե 20 տարի առաջ ինչու էր հրաժարվել իրականացնել Սամվել Բաբայանի պաշտպանությունը: Ինչպես հայտնի է, օգոստոսի 20-ին Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի փաստաբանից ստացված միջնորդության արդյունքում: Բանն այն է, որ վերջինս 2000 թվականին ԱՀ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի գործով արդարացման գործընթաց է սկսել:

Հիշեցնենք՝ 2000 թվականին Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով Սամվել Բաբայանը 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն մոտ 4 տարի անց Բաբայանին ներում շնորհվեց: Օրեր առաջ Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը Սամվել Բաբայանը հայտարարել էր. «2000 թվականին իմ դեմ գործած հանցագործության համար դատախազությունում քննություն է ընթանում. կպարզեն, կճշտեն, կուղարկեն դատարան, պարզ կլինի՝ հետո ինչ է կատարվել, 2000-ին հանցագործները ովքեր էին, տեռորիստներն ովքեր էին, և ինչ է կատարվել: Երբ որ կպարզվի ձեր ասածը, ինքնաբերաբար կվերականգնվեն բոլոր իրավունքները»: Ուշագրավ է, որ այդ տարիներին տարբեր հրապարակումների համաձայն՝ մարդկանց են ծեծի ենթարկել՝ փորձելով ցուցմունքներ կորզել Սամվել Բաբայանի դեմ, կամ, հակառակը, մարդկանց հեռու պահել Բաբայանի համար ինչ-որ լավ բան անելուց: Եվ, ահա, 2000 թվականի ապրիլին Ստեփանակերտում լուրեր էին տարածվել, թե երկու օր այնտեղ գտնվելուց և Սամվել Բաբայանի հետ մեկուսարանում հանդիպելուց հետո ծեծի է ենթարկվել Երևանից հրավիրված փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Խոսքը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի մասին է: Եվ քանի որ գործի քննությունը վերաբացվում է, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պատգամավորից հետաքրքրվել՝ 20 տարի առաջ ինչու հրաժարվեց պաշտպանությունից, և արդյոք իսկապես նրան ծեծի էին ենթարկել: Եվ քանի որ գործը վերաբացվել է, ակնհայտ է՝ պետք է ցուցմունք տա նաև Նիկոլայ Բաղդասարյանը և պարզաբանի, թե ինչու է խախտել փաստաբանի էթիկան և օրենքը՝ ճնշման տակ հրաժարվելով վստահորդի պաշտպանությունից։

Նախկին փաստաբանը, այսօր արդեն իշխանական պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Ես չեմ հրաժարվել իր գործը վարելուց, այլ նախաքննության ավարտից հետո ինձ փոխարինել է այլ փաստաբան: 23 տարեկան էի, չեմ հիշում՝ ինչն էր պատճառը, սակայն որոշվեց, որ այլ փաստաբան մասնակցի դատաքննությանը: Այո՛, միջադեպ եղել է, սակայն իմ փոփոխությունը եղել է դրանից ամիսներ հետո: Դա չի ազդել իմ որոշման վրա»: Այս նույն հարցի վերաբերյալ փորձեցինք ստանալ նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի տեսակետը: Վերջինս մեզ հետ զրույցում հայտարարեց, թե չգիտի՝ ինչու էր Բաղդասարյանը նման քայլի դիմել, ապա հավելեց, թե չի էլ հետաքրքրվել այդ հարցով՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել: Հետաքրքիր է՝ ի վերջո ինչու էր Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվել փաստաբանական գործառույթները կատարելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում