Հրապարակվել է Բուքերովյան մրցանակի կարճ ցուցակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երկար ցուցակում ընդգրկված 13 հեղինակներից կարճ ցուցակում են հայտնվել ամերիկացի գրողներ Դայան Քուքը, Էվնիլ Դոշին, Բրենդոն Թեյլորը, ինչպես նաև Զիմբաբվեից Ցիցի Դանգարեմբգան: Կարճ ցուցակում են ընդգրկվել նաև երկքաղաքացիություն ունեցող երկու գրողներ՝ Դուգլաս Ստյուարտը (Շոտլանդիա և ԱՄՆ) և Մաազա Մենգիստեն (Եթովպիա և ԱՄՆ):
Փորձագետներն ակնկալում էին, որ ցուցակում կհայտնվի նաև բրիտանացի գրող Հիլարի Մանթելը՝ «Հայելի և լույս» նոր ստեղծագործությամբ և ամերիկուհի Էն Թայլերը՝ իր «Շիկակարմիրը ճամփեզրին» վեպով: