Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Լուկաշենկոն՝ որպես այս երկրի ղեկավար, ապագա չունի. Տիխանովսկայան սյունակ է գրել The Washington Post-ի համար

Սվետլանա Տիխանովսկայան The Washington Post-ի համար սյուն է գրել, որում նա «ժամանակի հարց» է համարել Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ նախագահի պաշտոնից հեռանալը:

«Մենք՝ որպես ազգ, անցել ենք անվերադարձի կետը: Լուկաշենկոն ապագա չունի որպես այս երկրի ղեկավար, և ժամանակի հարց է նրա՝ իշխանությունից հեռանալը», – ասվում է Տիխանովսկայայի հոդվածում:

Նա համոզմունք է հայտնել, որ բելառուսները կշարունակեն զանգվածային ցույցերն ու գործադուլները:

«Ամեն շաբաթ կիրակնօրյա երթերը հարյուր հազարավոր մարդկանց կողմից դարձել են նորմ: Պետական քարոզչությունը պնդում է, որ դրանք նվազում են, բայց Բելառուսում յուրաքանչյուր ոք իր աչքով տեսնում է, որ երթերն ամեն շաբաթ ավելի են մեծանում: Դրանք կշարունակվեն», – գրել է նա:

Տիխանովսկայան նշել է, որ ժամանակի ընթացքում «գործադուլները գործարաններից և պետական ընկերություններից տարածվեցին դեպի պետական ծառայություն». Դասադուլներին միանում են ուսանողներ, գիտնականներ, ուսուցիչներ և որոշ քաղծառայողներ:

Նա կոչ է արել շարունակել բոյկոտել պետական բանկերը, գործարանները և պետական լրատվամիջոցները, արձանագրել «ոստիկանության և անվտանգության այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործություններն ու չարաշահումները», ինչպես նաև հետաքննություն անցկացնել Բելառուսում մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատուների դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում