Դաղստանի Հանրապետության սպորտի նախարարությունը հայտնել է, որ Բահամայի Ակուշինսկի շրջանի Մուգի գյուղի բնակիչ, 66-ամյա Այգուբովի անունը հայտնվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում՝ գրում է mk.ru-ն:
Բանն այն է, որ Ելենա Իսինբաևայի անվան մարզադաշտում հինգ ժամ տևած վազքի ընթացքում թոշակառուին հաջողվել է նիհարել 9,3 կգ: Դրանից առաջ ոչ ոք նման բան չէր արել:
Այգուբովը տարբեր տեսակի մարտարվեստների Եվրոպայի և աշխարհի առաջնությունների հաղթող և մեդալակիր է: