Լիբիայի ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆայեզ Սարաջին մտադիր է հայտարարել իր պաշտոնաթողության մասին՝ հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված պաշտոնյաների:
Հաղորդվում է, որ Սարաջին իր պաշտոնաթողության մասին ծրագրերը քննարկել է լիբիացի և միջազգային գործընկերների հետ:
Գործակալության մի շարք աղբյուրների տվյալներով՝ նա իր որոշման մասին կհայտարարի մինչև շաբաթվա վերջը:
Գործակալությունը նշում է, որ Սարաջին կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև Ժնևի բանակցությունները, որոնք տեղի են ունենալու հաջորդ ամսին: Ֆայեզ Սարաջին ԱՀԿ-ի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է 2016 թվականի մարտի 31-ից:
Լիբիայում շարունակվում է դիմակայությունը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ), որը ղեկավարում է Տրիպոլին և երկրի արևմուտքի տարածքները, և մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) միջև, որը համագործակցում է արևելքում նիստեր գումարող խորհրդարանի հետ: ԱՀԿ-ին աջակցում են Թուրքիան և Քատարը, իսկ ԼԱԲ-ին՝ Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները: