Ամերիկյան ուղղաթիռ է վայր ընկել Սիրիայի Հասեկեի նահանգում: Սեպտեմբերի 15-ին այդ մասին հայտնել է SANA գործակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ ԱՄՆ-ի զինված ուժերի ուղղաթիռն ընկել է Թել Հադադ բնակավայրից ոչ հեռու: Նշվում է, որ վայրը, որտեղ տեղի է ունեցել մարտական մեքենայի անկումը, շրջապատել են ամերիկյան բանակի զրահապատ փոխադրամեքենաները:
Միջադեպի մանրամասները չեն հայտնում: