Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովում պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը անդրադարձավ հուլիսի 12-ին ադրբեջանական բանակի լայնածավալը հարձակմանը մեր սահմանի վրա:
«Թուրքական իշխանությունը մշտապես հայտարարում է, որ պետք է ոչնչացնել քուրդ ժողովրդին և մեծ թափով ամեն օր ցեղասպանություն է կատարում քրդերի նկատմամբ: Սիրիայում թրքական իշխանությունները իրենց հովանու տակ եղած իսլամիստ ահաբեկիչներին տեղափոխում են Ադրբեջան: Մենք դատապարտում ենք Թուրքիայի գործողությունները և մեր զորակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին»,- նշեց նա:
Պատգամավորի խոսքով` մեր ժողովուրդները պետք է խոսեն կուսակցությունների մակարդակով և թուրքական իշխանությունների անհեռատես և հեռահար պլանների դեմն առնեն:
Մանրամասն՝ տեսանյութում: