Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեփ Բորելն առաջարկել է Բրյուսելի կողմից ստեղծվող մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների նոր ռեժիմն անվանել «Նավալնիի ցուցակ»: Դա արվելու է նախատիպ ընդունելով «Մագնիտսկու ցուցակը»:
Բացի այդ, նա ընդգծել է, որ Նավալնիի հետ կապված իրավիճակը կարող է ազդել ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունների վրա: Այս թեման կքննարկվի սեպտեմբերի 21-ին Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդում:
Օգոստոսին Նավալնին տեղափոխվել էր Օմսկի հիվանդանոց: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր ինքնաթիռում: Հետազոտությունների արդյունքների հիման վրա Օմսկի բժիշկները Նավալնիի մոտ նյութափոխանակության խանգարում են ախտորոշել, որն արյան մեջ շաքարի պարունակության փոփոխություն է առաջացրել:
Դրանից հետո քաղաքական գործիչը տեղափոխվել է Գերմանիա: Գերմանիայի կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարել է, որ քաղաքական գործիչը թունավորվել է «Նովիչոկ» նյութից: Սակայն Բեռլինը երբեք որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացրել: